Նորություններ

Քրեական գործի վարույթը կարճվել է

2012թ. ապրիլի 15-ին` ժամը 18:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Սվաճյան 44 շենքի շքամուտքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Վ. Վարդանյանը ծեծի էր ենթարկել Բ. Գարոյանին` վերջինիս առողջությանը պատճառելով թեթեւ վնաս` կարճատեւ քայքայումով:
ՀՀ գլխավոր դատախազության հաղորդմամբ` փաստի առթիվ 2012թ. ապրիլի 16-ին հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով:
Վ. Վարդանյանը կատարված հանցագործության մեջ իրեն մեղավոր էր ճանաչել լիովին եւ տվել ինքնախոստովանական ցուցմունքներ այն մասին, որ ինքն է Բ. Գարոյանին ծեծի ենթարկել:
Նույն օրը` 16.04.2012թ., Բ. Գարոյանը տուժող էր ճանաչվել:
2012թ. մայիսի 19-ին Վ. Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել ստորագրություն` չհեռանալու մասին:
2012թ. մայիսի 21-ին տուժող Բ. Գարոյանը ՀՀ ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում դիմում է ներկայացրել, որ պարտք եւ պահանջ չունի Վ. Վարդանյանից, նրան ներել է` խնդրելով օրենքի սահմաններում վերջինիս քրեական պատասխանատվության չենթարկել:
Հաշվի առնելով, որ տուժող Բ. Գարոյանը հաշտվել է մեղադրյալի հետ եւ ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով եւ 183-րդ հոդվածի 1-ին մասով` որոշում է կայացվել` քրեական գործի վարույթը կարճելու եւ մեղադրյալ Վ. Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ:

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել