Բանկոմատների գողության կատարած հայերի խմբավորում է ձերբակալվել Ռուսաստանում

Մերձմոսկովյան շրջանում ոստիկանությունը ձերբակալել է էթնիկական խմբավորում, ովքեր կասկածվում են առևտրի կենտրոններից 15 բանկոմատների գողության մեջ: Այս մասին այսօր հայտնում է ՌԴ Ներքին գործերի նախարարությունը:
Հետաքննության վարկածով`նրանք Հայաստանի քաղաքացիներ են, ովքեր կես տարվա ընթացքում գողացել են 15 բանկոմատ, որոնց ընդհանուր եկամուտը կազմել է շուրջ 1 մլն դոլար:
Կասկածյալներին ձերբակալել են Լունևո գյուղում բանկոմատի գողության պահին: Նրանք չեն ժխտել իրենց մեղքը: Խմբավորման գործողությունները նկարահանել են հսկման տեսախցիկները:
ՌԴ-ում հարուցվել է քրեական գործ 158 հոդվածի 4 մասով (հատկապես մեծ մասշտաբի գողություն` կատարված կազմակերպված խմբավորման կողմից):

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել