Նորություններ

ՄԻԵԴ-ը կրկին դատապարտում է Թուրքիային

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կրկին Թուրքիային դատապարտող որոշումներ է կայացրել:
Այս մասին գրում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Եվրոդատարանը մեղավոր է ճանաչել Թուրքիային` ցմահ ազատազրկված Մեհմեդ Հասդեմիրի հայցի համաձայն:
Ըստ ամբաստանյալի` իր նկատմամբ լուրջ իրավախախտումներ են արվել բանտարկության ընթացքում: ՄԻԵԴ-ը հայտարարել է, որ Թուրքիան պարտավոր է Հասդեմիրին վճարել 11 հազար 900 եվրո տուգանք:
Միաժամանակ ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել նաև մեկ այլ թուրք բանտարկյալ ձախակողմյան Հաթիջե Դումանի հայցի հիման վրա: Եվրոդատարանը մեղավոր է ճանաչել Թուրքիային մարդու իավունքները խախտելու համար:
Դումանին Թուրքիան պարտավորվել է վճարել 10 հազար 800 եվրո տուգանք:

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել