Ուրանի հանքավայրերի երկրաբանական հետախուզական աշխատանքները կանգնեցվել են

2008 թվականի փետրվարի 6-ին Հայաuտանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Ռուuաuտանի Դաշնության “Ռոuատոմ” ատոմային էներգիայի պետական կորպորացիայի միջև ուրանի հանքաքարերի երկրաբանական հետախուզման, արդյունահանման և վերամշակման ոլորտում համագործակցության զարգացման վերաբերյալ հուշագիր է կնքվել: Հետագայում, 2008թ. մարտի 6-ին ՀՀ Կառավարության N 234-Ն որոշմամբ ստեղծվել է ”Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն” ՓԲԸ-ն, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության  23.04.2009թ. N 419-Ն որոշմամբ էլ “Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն” ՓԲԸ-ն իրավունք է ստացել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում իրականացնել ուրանի հանքավայրերի երկրաբանական հետախուզական աշխատանքներ:
Նույն որոշման 2-րդ կետն արդեն անդրադառնում է ՀՀ տարածքում ուրանի հանքաքարի   հետախուզված հանքավայրերի շահագործման ընթացքին: Լեռնաձոր համայնքի տարածքում արդեն իսկ իրականացվում էին ուրանի հանքավայրի երկրաբանական հետախուզական աշխատանքներ:

Վերը նշված իրավական ակտերն ընդունելուց առաջ այդ ակտերի նախագծերի հանրային քննարկումներ չեն եղել, այսինքն` սույն հարցի վերաբերյալ հանրային կարծիքը չի բացահայտվել, վերջին հաշվով իրավաստեղծ աշխատանքներում հասարակության մասնակցությունը չի ապահովվել, հակառակ պարագայում այս հարցն այսպիսի հասարակական հնչեղություն չէր ստանա: Կարելի ասել, ըստ էության ամեն ինչ արվել է հասարակության անտեղյակության պայմաններում:

Կոռուպցիոն ռիսկերն այստեղ ակնհայտ են այնքանով, որ ՀՀ ներպետական օրենսդրության և միջազգային իրավական ակտերի պահանջները խախտվել են հօգուտ  “Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն” ՓԲԸ-ի:

Փաստորեն, հանքարդյունաբերության ոլորտում իրականացվող այս քաղաքականությունը, նույն այս ձեռագրով նոր և անվերահսկելի գործընթացների արմատավորման իրական վտանգ է ստեղծում:

Այս ուղղությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որի անդամ է նաև ՀԵԻԱ Սյունիքի մարզային մասնաճյուղի ղեկավար, Սյունիքի ՇՊԱԸ-ի ղեկավար, փաստաբան Արշավիր Խալափյանը: Աշխատանքային խումբը աշխատանքներ է տարել տեղական ինքնակառավարման և պետական կառավարման մարմինների հետ, կազմակերպել է զանգվածային հրապարակային միջոցառումներ, շարունակ  զվաղվել է ընդդեմ ուրանի հանքավայրի հնարավոր շահագործման ազգաբնակչության շրջանում սկսված ստորագրահավաքով, կատարել է հանրային իրազեկման այլ աշխատանքներ:

Այնուհետև, 11.11.2010թ. Կապանում տեղի է ունեցել արտոնված և հզոր հանրահավաք: Սյունիքի ՇՊԱԿ-ի ղեկավարը վարել է հանրահավաքը, մասնակցել է հանրահավաքի իրազեկման և կազմակերպման հետ կապված աշխատանքներին, հակաուրանյան շարժման աշխատանքային խմբի քննարկումներին, հասարակության շրջանում տարվող հանրային իրազեկման աշխատանքներին: Բարձրացել է ազգաբնակչության իրազեկվածության աստիճանը, տեղական ինքնակառավարման և պետական կառավարման մարմինները սկսել են սույն հիմնախնդրին ավելի լուրջ վերաբերվել, հարցը ստացել համապետական հնչեղություն:

Արդյունքում, աշխատանքային խումբը իր նպատակասլաց և իրավաչափ գործողությունների շնորհիվ հասավ նրան, որ կանգնեցվեցին ուրանի հանքավայրի երկրաբանական հետախուզական աշխատանքները:

Հաջողված պատմությունը վերցված է www.shpak.am վեբ կայքից:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել