4 մարդ բերման է ենթարկվել սպանության, խարդախության և գողության մեղադրանքներով

Մայիսի 22-ին, ժամը 17.15-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Նազարբեկյան փողոցից բերման են ենթարկել 1977 թ. ծնված Սարգիս Կիրակոսյանին, որը 2001 թ. մարտի 22-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով:
Սարգիս Կիրակոսյանը կալանավորված է:

***

Մայիսի 22-ին, ժամը 22.20-ին, ոստիկանության ծառայողները Բագրատաշենի մաքսային անցակետից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Էդգար Սարդարյանին, որը ս/թ մարտի 19-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

***

Մայիսի 23-ին, ժամը 04.25-ին, ոստիկանության ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Գագիկ Գրիգորյանին, որը ս/թ մայիսի 11-ից ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

***
Մայիսի 22-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Գագիկ Թորոսյանին, որը ս/թ մայիսի 3-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել