Նորություններ

Քաղաքացու սահմանադրությամբ սահմանված աշխատանքային իրավունքը վերականգված է

2011թ. փետրվարին Շիրակի ՇՊԱԸ է դիմել Գյումրի քաղաքի բնակիչ Էմին Խաչատրյանը` մի քանի ամիսների աշխատանքի դիմաց չվճարված աշխատավարձը ստանալու համար իրավաբանական աջակցություն ստանալու համար: 2010թ. հոկտեմբերի 26-ից ներքին հարդարման շինարարական աշխատանքներ կատարելու նպատակով նա հանդիպել է Գյումրի քաղաքի բնակիչ Ա. Ղանդիլյանի հետ: Ըստ բանավոր պայմանավորվածության Ա. Ղանդիլյանը պետք է նրան ընդուներ աշխատանքի, որի համար վերջինիս պահանջով Է. Խաչատրյանը նրան տվել է անհրաժեշտ փաստթղթերի պատճեները, իսկ աշխատավարձը գործարքային էր:
Հոկտեմբերի 26-ից Է. Խաչատրյանն ու ընկերը` Արթուր Բարսեղյանը ձեռնամուխ են եղել աշխատանքների կատարմանը, որը տևել է մոտ 1.5 ամիս: Ընդհանուր գումարը կազմել է 120.000 (հարյուր քսան հազար) դրամ, որը Ա. Ղանդիլյանը վճարել է:

Քանի որ աշխատանքները որակյալ էին կատարվել և պատվիրատուին արդյունքները գոհացրել էին, Ա. Ղանդիլյանը դեկտեմբերի սկզբներին կրկին դիմել է նրան: Այս անգամ աշխատանքները սկսվել են դեկտեմբերի 16-ին մինչև 30-ը ներառյալ ամեն օր:

Յուրաքաչյուր օր աշխատանքը գնահատվել էր 2.000 դրամ` ըստ պայմանավորվածության: Աշխատանքային 8 ժամը աշխատողը գտնվել է աշխատանքի վայրում, նույնիսկ ընդմիջում չի կատարել, աշխատել է մենակ: Աշխատանքների ավարտից հետո դիմել է Ա. Ղանդիլյանին, որ վճարի 15 օրվա աշխատանքի համար 30.000 (երեսուն հազար) դրամ, սակայն վերջինս հրաժարվել է: Օրվա վերջում Ա. Ղանդիլյանը վճարել է 10.000 (տաս հազար) դրամ:

Ամանորյա տոներից հետո` 2011թ. հունվարի 9-ին վերսկսել է աշխատանքները: մինչև հունվարի 19-ը ներառյալ: Ընդհանուր պարտքի գումարը աշխատավարձի առումով 42.000 (քառասուներկու հազար) դրամ:

Երբ դիմել է Ա. Ղանդիլյանին, որ վճարի աշխատավարձը, վերջինս մերժել է, այնուհետև պատասխանել, որ կվճարի միայն հունվարի համար, սակայն չի վճարել:

Փաստացի աշխատանքը կատարվել է, ինչի համար պետք է վարձատրություն ստանար` օրենքով սահմանված կարգով: Համաձայն ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 178 հոդվածի` աշխատավարձը օրենքով, իրավական այլ ակտերով սահմանված կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարելու դիմաց աշխատողին վճարվող հատուցումն է:

Փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո կազմվել է համապատասխան հայցադիմում: Հայցը ներկայացվել է ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան 2011թ.-ին մարտ ամսին: Հայացադիմումը ստանալուց հետո Ա. Ղանդիլյանը Է. Խաչատրյանին հրավիրել է իր մոտ և վճարել ամբողջ աշխատավարձը, որից հետո ՇՊԱԸ-ի օգնությամբ շահառուն հրաժարվել է դատարան ներկայացրած հայցապահանջից: Արդյունքում, ՇՊԱԸ-ի օգնությամբ քաղաքացին կարողացավ վերականգնել իր խախտված աշխատանքային իրավունքները:

 Հաջողված պատմությունը վերցված է www.shpak.am վեբ կայքից:

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել