Նորություններ

Վերականգնվել է երեք քաղաքացու սեփականության իրավունքը

Տավուշի ՇՊԱԿ է դիմել Արմինե Անտոնյանը` իր և իր երկու երեխաների սեփականության իրավունքը վերականգնելուն աջակցելու խնդրանքով:
Արմինե Անտոնյանը հայտնել է, ինքը, իր երկու երեխաները և իր ծնողները հանդիսացել են բնակարանի համասեփականատերեր: Հայտնել է նաև, որ ծնողների մահից հետո իր քույրը` Աստղիկ Անտոնյանը, դիմել է ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան` իրենց հոր` ըստ կտակի ժառանգությունն ընդունելու փաստը հաստատելու պահանջով: ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 23.04.2008թ. վճռով հայցը բավարարվել է, և Աստղիկ Անտոնյանը դարձել է բնակարանի միակ  սեփականատեր, այն դեպքում, երբ կտակում հստակ նշված է «բնակարանի` ինձ պատկանող մասը կտակում եմ»,  ինչի արդյունքում Արմինե Անտոնյանը և իր և իր երկու երեխաները` Մ. և Օ. Արզումանյանները զրկվել են սեփականության իրավունքից:
Հայցվոր Արմինե Անտոնյանի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք, որն ամբողջությամբ բավարարվել է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից և բեկանվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 23.04.2008թ. վճիռը:
Սակայն մինչ ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից որոշում կայացնելը Աստղիկ Անտոնյանը վաճառել է բնակարանը մեկ այլ անձի` Ա. Գ.-ին, ինչի արդյունքում Արմինե Անտոնյանը, Մ. և Օ. Արզումանյանները զրկվել են իրենց սեփականությունը իրենց հայեցողությամբ տիրապետելու, oգտագործելու եւ տնօրինելու  իրավունքից:
2010թ. մայիս ամսին Տավուշի ՇՊԱԿ-ի փաստաբան Արփինե Եղիկյանի կողմից կազմվել և Արմինե Անտոնյանի ու իր երեխաների անունից ՀՀ Վարչական դատարանին է ներկայացվել հայցադիմում` պահանջով վերականգնել մինչև սեփականության իրավունքի խախտումը եղած դրությունը` անվավեր ճանաչել վճռի հիման վրա կատարված Աստղիկ Անտոնյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը, անվավեր ճանաչել բնակարանի առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա կատարված` Ա. Գ.-ի սեփականության իրավունքի պետական գրանցումը, պարտավորեցնել իրավասու մարմնին  գրանցել Արմինե Անտոնյանի, Օ. և Մ. Արզումանյաններից յուրաքանչյուրի սեփականության իրավունքը բնակարանի  1/5-ական բաժնի նկատմամբ:
ՀՀ Վարչական դատարանի 30.07.2010թ. վճռով  հայցը մերժվել է:
Ա. Եղիկյանի կողմից վճռի դեմ բերվել է վճռաբեկ բողոք, որը ՀՀ Վճռաբեկ դատարանի 27.12.2010թ. որոշմամբ բավարարվել է, և գործն ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 23.03.2011թ. վճռով հայցը բավարարվել է, վերականգնվել է երեք քաղաքացու սեփականության իրավունքը:

Հաջողված պատմությունը վերցված է www.shpak.am վեբ կայքից:

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել