Դատարանին նոր փաստաթղթեր կներկայացվեն

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` Հ. Միքայելյանի նախագահությամբ, շարունակվեց դատական նիստն` ըստ հայցի Կարլեն Ղալաչյանի` ընդհանուր սեփականության գույքից բաժին առանձնացնելու պահանջի մասին:

Դատական նիստին ներկա էին հայցվոր Կ. Ղալաչյանը և վերջինիս ներկայացուցիչ փաստաբան Է. Աղաջանյանը,ինչպես նաև պատասխանող Մ. Ղալաչյանը և նրա ներկայացուցիչ փաստաբան Աննա Դավթյանը:

Որպես վկա հարցաքննվեց «Պ.Ա.Գ. ԷՍԹԵՅԹ» ՍՊ ընկերության տնօրեն Ա. Պապոյանը: Մասնագետի կողմից ներկայացվեց մասնագիտական եզրակացության մանրամասները, որի արդյունքում առաջացան մի շարք հակասություններ:

Դատավորը հայցվոր կողմից ընդունեց եզրակացությունը, նշենք, որ նախորդ դատական նիստի ժամանակ դատավորը պատասխանող կողմի ներկայացրած եզրակացությունը չէր ընդունել, քանի որ ապացույցների ներկայացման ժամանակն ավարտվել է: Դրանից հետո դատավորը ընդունեց կողմերի ներկայացրածմասնագիտական եզրակացությունները: Դատական նիստը հետաձգվեց նոր փաստաթղթերի ներկայացման միջնորդությամբ:

Պատասխանող կողմի հավաստիացմամբ դատավարության ընթացքը փոխվել է նախորդ դատական նիստի լուսաբանումից հետո, դատավորը կտրուկ փոխել է իր վերաբերմունքը պատասխանող կողմի նկատմամբ:

Հանրային թղթակից` Անահիտ Ալեքսանյան
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել