Նորություններ

«Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի 12 դասախոսներ վերականգնվել են իրենց նախկին աշխատանքում

Դեռևս 2010 թվականի օգոստոս ամսվանից սկսած Երևանի ՇՊԱԿ-ը զբաղվում էր Հայաստանում Ֆրանսիական համալսարանի դասախոսների աշխատանքային իրավունքների վերականգնման հարցերով: Ասյպես, 2011թ. մայիսի 11-ին հրապարակված Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով բավարարվել է «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի թվով 12 ազատված դասախոսների հայցը` նրանք վերականգնվել են զբաղեցրած նախկին պաշտոններում, հօգուտ իրենց համալսարանից պետք է բռնագանձվի միջին աշխատավարձ պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, ինչպես նաև դասախոսներին պետք է վճարվի 2004-2009թթ. աշխատած ժամանակաշրջանի համար պակաս վճարված արձակուրդային գումարը 4.154.058 ՀՀ դրամի չափով:
Վճարելով այս գումարը համալսարանը պետք է զուգահեռաբար պետության առջև կատարի նաև իր հարկային պարտավորությունները: Համալսարանից հօգուտ հայցվորների պետք է բռնագանձվի նաև 82.440 ՀՀ դրամ` որպես դատական ծախս: Կարևոր է նշել նաև այն, որ ըստ դատարանի համոզման աշխատանքային պայմանագրերի գործողության ժամկետի երկարացման վերաբերյալ համալսարանի վարչա-ֆինանսական տնօրենի և գլխավոր քարտուղարի կողմից արձակած հրամանները չեն կարող իրավական ուժ ունենալ, քանի որ նրանք այդպիսի հրաման արձակելու լիազորություններ չեն ունեցել: Դատարանը գտել է նաև, որ «…աշխատանքային պայմանագրերը լուծվել են առանց օրինական հիմքերի..»: Փաստորեն դատարանը գտավ, որ ազատված դասախոսների հետ կնքված աշխատանքային պայմանագրերը անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրեր են:
Նշենք, որ դատարանում հայցվորների ներկայացուցիչն էր ՀԵԻԱ-ի կողմից գործարկվող Երևանի շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնի /ՇՊԱԿ/ փաստաբան Անահիտ Հակոբյանը:
2011թ. մայիսի 12-ին Երևանի ՇՊԱԿ-ի տնօրեն Մարատ Ատովմյանի, փաստաբան Անահիտ Հակոբյանի և ֆրանսիական համալսարանի 2 նախկին դասախոսի մասնակցությամբ «Արմատ» մամլո ակումբում տեղի ունեցավ մամլո ասուլիս, որին ներկա շուրջ 15 ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ներկայացվեց խնդրի էությունը և դասախոսների իրավունքների պաշտպանությանը միտված ջանքերը, ինչպես նաև տեղեկատվություն տրվեց ՇՊԱԿ-րի գործունեության ուղղությունների վերաբերյալ:

Հաջողված պատմությունը վերցված է www.shpak.am վեբ կայքից:

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել