Նորություններ

Սույն թվականի հունիսի 1-ից Հայաստանում կիրառության մեջ կմտնեն կենսաչափական անձնագրերը.

Հունիսի 1-ից Հայաստանում կիրառության մեջ է մտնում կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգը, սակայն դրանց կիրառումը պարտադիր չէ, հետևաբար, քաղաքացիներն այն իրենց կամքով պետք է ձեռք բերեն, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը:

Նույնականացման քարտն առայժմ փոխարինելու է անձնագրին: Հեռանկարում, նույնականացման քարտի չիպը հնարավորություն կտա օգտվել հանրային ծառայություններից ավելի մատչելի ձևով ու ավելի քիչ շփվել պաշտոնատար անձանց հետ: Դրանք փոխարինելու են սոցիալական քարտերին։
Այսուհետ, ՀՀ–ում գործելու են անձը հաստատող 3 տեսակի փաստաթղթեր՝ կենսաչափական անձնագրեր, նույնականացման քարտեր և հին անձնագրերը:
«Հունիսի 1-ից ամբողջ Երևանում, Վանաձորում և Գյումրիում կգործի բիոմետրիկ անձնագիրը: Մենք դեռ չենք կարող ամբողջ Հայաստանում ներդնել այդ համակարգը, որը շատ թանկ արժե», – ասել է Հովհաննես Քոչարյանը:
Կենսաչափական անձնագրերը կարժենան 25 հազար դրամ, նույնականացման քարտերը` 3000, հին անձնագրերի գումարը կպահպանվի` 1000 դրամ:

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել