Նորություններ

Կատարվեց հարկային պարտավորությունների վերահաշվարկ

30.03.2010թ. ՇՊԱԿ էր դիմել քաղաքացի Ներսես Գաբրիելյանը և հայտնել, որ ինքը, հանդիսանալով անհատ ձեռնարկատեր, 01.07.2002թ. ժամանակավորապես դադարեցրել է իր ձեռնարկատիրական գործունեությունը, իսկ 02.04.2007թ տեսչություն է հանձնել նաև պետական գրանցման վկայականը:
Տեսչությունը դիմել է դատարան` իրեն սնանկ ճանաչելու խնդրանքով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ իր պարտավորությունները կազմում են 675.860 դրամ, որից 100.000 դրամը` տուգանք, իսկ մնացածը` որպես սոց. վճարների և դրա չվճարման համար սահմանված տույժ և տուգանք:
2005թ. նոյեմբերի 11-ի “Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին” ՀՀ օրենքով անհատ ձեռնարկատերերը ազատվել են 2003-2005թթ. համար   եկամտահարկի և սոց. ապահովության վճարների նվազագույն գումարների, ինչպես նաև դրանց նկատմամբ հաշվարկված և չվճարված տույժերի վճարումից: Մինչդեռ Ն. Գաբրիելյանի նկատմամբ արտոնություն չի կիրառվել, ավելին` իր նկատմամբ հաշվարկվել է  սոցիալական վճար և տույժ:
ՇՊԱԿ-ի փաստաբան Արփինե Եղիկյանի կողմից Ն. Գաբրիելյանի անունից կազմվեց դիմում` օրենքով սահմանված արտոնությունները կիրառելու և պարտավորությունները վերահաշվարկելու խնդրանքով, որը 11.05.2010թ. ներկայացվեց հարկային տեսչությանը: Տեսչության կողմից քաղաքացու դիմումը մերժվեց` պատաճառաբանությամբ, թե Ն. Գաբրիելյանը ճանաչվել է սնանկ, այդ իսկ պատճառով նրա նկատմամբ օրենքով սահմանված արտոնությունը կիրառելի չէ:
12.05.2010թ. փաստաբանի կողմից Ն. Գաբրիելյանի անունից կազմվեց և ՀՀ Վարչական դատարան ներկայացվեց հայցադիմում` պահանջով` պարտավորեցնել ՀՀ ԿԱ ՊԵԿ Իջևանի հարկային տեսչությանը վերահաշվարկել Ն. Գաբրիելյանի հարկային պարտավորությունները` կիրառելով “Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին” ՀՀ օրենքով սահմանված արտոնությունները:
ՀՀ Վարչական դատարանը 09.07.2010թ. կայացրած վճռով  Ն. Գաբրիելյանի հայցը բավարարել է մասնակի:
ՇՊԱԿ-ի փաստաբանի կողմից 02.08.2010թ.-ին կազմվել է վճռաբեկ բողոք` ՀՀ վարչական դատարանի 09.07.2010թ. թիվ ՎԴ20131/05/10 գործով կայացրած վճռի դեմ, որը վճռաբեկ դատարանի 03.12.2010թ. որոշմամբ բավարարվել, է և գործն ուղարկվել է ՀՀ Վարչական դատարան նոր քննության:
Գործի նոր քննության արդյունքում ՀՀ Վարչական դատարանի 26.07.2011թ. հրապարակված վճիռով ՇՊԱԿ-ի հայցն ամբողջությամբ բավարարվել է` պարտավորեցվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ Իջևանի հարկային տեսչությանը կատարել է Ա/Ձ Ներսես Գաբրիելյանի պարտավորությունների վերահաշվարկ և նրա անձնական հաշվի քարտից հանել է 399.188 դրամը։

Հաջողված պատմությունը վերցված է www.shpak.am վեբ կայքից:

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել