Նորություններ

Դատարանը դեռ շարունակում է քննել զուգարանի կառուցման օրինականության հարցը

Այսօր ՀՀ Վարչական դատարանի Գյումրու նստավայրում պետք է տեղի ունենար Էդ. Նահապետյանի նախագահությամբ Դոնարա Մանուկյանի հայցն ընդդեմ Գյումրու քաղաքապետի 11 հունիսի 2012թ. թիվ 1472-Ա որոշումը և ՀՀ ԿԱ ՊԿ ԱԳԿ պետական կոմիտեի կողմից 18.06.2012թ. կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին դատական նիստը, որի ընթացքում պետք է հրապարկվեր սույն գործով դատարանի վճիռը:

ՀՀ Վարչական դատարանը անհրաժեշտ համարելով շարունակել գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզումը, գտավ, որ նման պայմաններում պետք է վերսկսել սույն վարչական գործի վարույթը, որպեսզի հնարավոր լինի ապահովել գործի լիարժեք և բազմակողմանի քննություն:
Սույն գործով հերթական դատական նիստ է նշանակվել ապրիլի 02-ին:

Հիշեցնենք, որ խոսքը բազմաբնակարան շենքում առանց օրինական թույլտվության զուգարան կառուցելու մասին էր` հայցվորի և 3-րդ անձ Կարինե Մարտիրոսյանի բնակարանների նույն հարթակում:

Գործով 3-րդ անձ` Կարինե Մարտիրոսյանի ներկայացուցիչը նշել էր, որ գոյություն ունի քաղաքապետի համապատասխան որոշում, որի հիման վրա կառուցվել է զուգարանը և պատշաճ գրանցվել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գյումրու տարածքային ստորաբաժանումում:

Հանրային թղթակից` Անահիտ Ալեքսանյան


Աղբյուրը` Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել