Նորություններ

Զրպարտությունը հերքելու եվ փոխհատուցում վճարելու պահանջների գործով հրապարակվել է նախադեպային որոշում

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը 2012թ. ապրիլի 27-ին քննելով «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերության վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.12.2011 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Թաթուլ Մանասերյանի ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերության` զրպարտությունը հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին, հրապարակել է նախադեպային որոշում: Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների հիմնական նպատակներից է օրենքների միատեսակ կիրառությունը, այսինքն՝ եթե օրենքը որոշակի ձևով կիրառվել է մի անձի նկատմամբ, ապա հասարակության մնացած անդամները նմանատիպ գործերով կարող են դատարանից պահանջել, որպեսզի նույն օրենքն իրենց նկատմամբ էլ նույն կերպ կիրառվի: Բացի այդ, օրենքի միատեսակ կիրառման համար կարևոր է այն հանգամանքը, որ Վճռաբեկ դատարանի որոշումներն ավելի մատչելի լինեն հասարակության համար:
Նկատի ունենալով վերոգրյալը, ինչպես նաև այն հանգամանքը, որ հանրության շրջանում վերջին տարիներին լայն քննարկման առարկա է դարձել ընդդեմ լրատվության միջոցների ներկայացված հայցերի դատական գործերն ու դրանցով կայացված դատական ակտերը՝ Դատական դեպարտամենտը հանրության ուշադրությանն է ներկայացնում վերոհիշյալ գործով կայացված Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումը:
ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշմանը կարող եք ծանոթանալ այստեղ: Հասանելի է միայն հայերեն լեզվով:
http://www.court.am/upload/file/EKD22930210.pdf

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել