Աշխատանքի վարձատրության իրավունքի վերականգնում

2011թ. Շիրակի ՇՊԱԿ է դիմել Գյումրի քաղաքի բնակչուհի Ն. Ա.-ն, աշխատանքի արդյունքում օրենքով սահմանված կարգով վարձատրություն ստանալու իրավունքի վերականգնման հարցով: 16.05.2011թ. նրա և գործատուի միջև կնքվել է աշխատանքային պայմանագիր ու կնքելուց անմիջապես հետո Ն. Ա. անցել է աշխատանքի , և աշխատել մինչև օգոստոս ամսվա կեսը:
Աշխատելու ժամանակահատվածում աշխատավարձ չի վճարվել, ինչի պատճառով հուլիս ամսին դիմում է ներկայացրել աշխատանքից դուրս գալու համար: Քանի որ դիմումին ընթացք չի տրվել, շարունակելու է աշխատել մինչև օգոստոս:
Աշխատանքը դադարեցնելուց հետո նորից աշխատավարձի վճարում չի կատարվել: ՇՊԱԿ-ի իրավաբան Գայանե Գևորգյանի կողմից գրավոր դիմում է հղվել գործատուին` վճարում չկատարելու հիմքերը ճշտելու համար, որին պատասխան չի տրամադրվել: ՇՊԱԿ-ի օգնությամբ շահառուն գրավոր դիմում բողոք է հղվել Աշխատանքի պետական տեսչություն, որից հետո աշխատողի աշխատավարձն ամբողջությամբ վճարվել է, ներառյալ վերջնահաշիվը:

Հաջողված պատմությունը վերցված է www.shpak.am վեբ կայքից:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել