ՀՀ ոստիկանության հայտարարությունը

2012 թվականի փետրվարի 7-ին ընդունված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով (ՀՕ-2-Ն) մեծ թվով փոփոխություններ են կատարվել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի իրավախախտումների համար պատասխանատվություն սահմանող հոդվածներում, ինչպես նաև այդ իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական վարույթի ընթացակարգերը սահմանող հոդվածներում, որոնք ուժի մեջ են մտնելու 2012 թվականի հունիսի 2-ից:
Թյուրըմբռնումներից և անհարկի տարաձայնություններից զերծ մնալու նպատակով երթևեկության մասնակիցներին հորդորում ենք նախապես ծանոթանալ փոփոխություններին և ճանապարհային երթևեկության իրենց իրավունքն իրացնել բացառապես օրենսդրությամբ սահմանված նորմերին համապատասխան: Մաղթում ենք անարգել երթևեկություն… Հայտնում են Ճանապարհային ոստիկանությունից:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել