Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի վերաբերյալ սեմինար Գյումրիում

Գյումրիում մայիսի 4-5-ը անցկացվեց սեմինար Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի վերաբերյալ: Երկօրյա սեմինարը կազմակերպել էին Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամը, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի և Շիրակի ՇՊԱԿ-ը:

Միջազգային իրավական համագործակցության իրավաբան-փորձագետ Օտտո Մալլմանն իր խոսքում մանրամասը ներկայացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի առաքելությունն ու կառուցվածքը:

Երկօրյա սեմինարի ընթացքում քննարկեցին Մարդու իրավունքների եվրոպական դատարան բողոք ներկայացնելու պայմանները, Եվրոդատարանի կարևորությունը ազգային դատարանների համար:

«Հաշվի առնելով, որ ՄԻԵԴ-ն իրականցնում է իրավաստեղծ գործունեություն` ստեղծում է նախադեպային իրավունք, որի որոշումները լայնորեն կիրառություն ունենա նաև ՀՀ դատական պրակտիկայում, նմանօրինակ սեմինարի անցկացումն անհրաժեշտություն էր մեր իրավաբանների և փաստաբանների համար: Ուստի, իրավունքի նախադեպ ստեղծելու և հասարակության անդամի իրավունքերի և ազատությունների իրավական պաշտպանությունը միջազգային կառույցների առջև ապահովելու համար անհրաժեշտ է դաշտը համալրել առաջնակարգ և արհեստավարժ մասնագետներով »,- ասաց ՇՊԱԿ-ների ազգային ցանցի համակարգող/ավագ իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանը:

Սեմինարին մասնակցում էին Շիրակի ՇՊԱԿ-ի և Շիրակի մարզի փաստաբաններն ու  իրավաբանները:

Սեմինարի ավարտին մասնակիցներին բաժանվեցին մասնակցության հավաստագրեր:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել