Պարտքը նվազեց չորս անգամ

21.11.2011թ. Կոտայքի ՇՊԱԿ է դիմել Հրազդան քաղաքի բնակիչ Խ.Ս.-ն ջրամատակարար ընկերության հետ կապված խնդրով: Վերջինիս կողմից ներկայացվել էր մոտ 120.000 ՀՀ դրամի պարտքի պահանջ, ինչի հետ շահառուն համաձայն չէր` պնդելով, որ նա ներկայացված գումարին համապատասխան ջուր չի օգտագործել, քանի որ երկար տարիներ բացակայել է հանրապետությունից:
ՇՊԱԿ-ի իրավաբանների կողմից ուսումնասիրվել է շահառուի դիմումը, կից ներկայացված փաստաթղթերը, որից հետո Կենտրոնի համակարգողը կապ է հաստատել վերոնշված ընկերության տարածքային ստորաբաժանման փոխտնօրենի հետ:
Ներկայացնելով խնդրի իրավական կողմերը և ներկայացված պահանջի ոչ իրավացիությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել ներկայացված բողոքը, շահառուի առարկությունները կցելով, տեղում վերանայել: Արդյունքում 23.11.2011թ. Խ.Ս-ն այցելելով Կոտայքի ՇՊԱԿ, հայտնել է, որ խնդիրը ստացել է իրավացի լուծում` ներկայացված պարտքի չափը նվազեցվել է մոտ 4 անգամ և կազմվել է ժամանակացույց` այն 1 տարվա ընթացքում մարելու համար:

Հաջողված պատմությունը վերցված է www.shpak.am վեբ կայքից:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել