Վայոց Ձորի ՇՊԱԿ-ը քաղաքացուն օգնեց անհարկի ձգձգումներից

16.12.2011 թվականին իրավաբանական խորհրդատվություն և աջակցություն ստանալու նպատակով Վայոց Ձորի ՇՊԱԿ էր դրմել Վայք քաղաքի բնակիչ  Վ.Մ.-ն: Վերջինս մի քանի ամիս է, ինչ  կորցրել էր իր ծննդյան վկայականը և տարբեր պատճառաբանությամբ իրեն չէր հաջողվում ստանալ դրա կրկնօրինակը: Կորցրած ծննդյան վկայականի կրկնօրինակը ստանալու խնդրանքով քաղաքացին դիմում է ներկայացրել ՔԿԱԳ տարածքային մարմին և մի քանի անգամ ստացել անհիմն և անտրամաբանական պատճառաբանությամբ  մերժում, ինչն էլ արդեն քաղաքացուն այլ միտումներ ենթադրելու  տեղիք էր տվել:
Այսպես, քաղաքացին կարծում էր, որ ծննդյան վկայականի կրկնօրինակի տրամադրման ձգձգումն իրենից հնարավոր կոռուպցիոն ռիսկ կարող էր ներկայացնել այն նկատառումով, որ առաջացած իրավական վեճն ունի օրենսդրական հստակ կարգավորում: “Քաղաքացիական կացության ակտերի մասին” և “Պետական տուրքի մասին” ՀՀ օրենքները սահմանում են ՔԿԱԳ-ի կողմից ծննդյան վկայականի կրկնօրինակի տրամադրման կարգը, հիմքերն ու ժամկետները, ինչպես նաև գանձման ենթակա  պետական տուրքի չափը:
ՇՊԱԿ-ի կողմից քաղաքացուն պարզաբանվեց վերջինիս իրավունքները, ներկայացվեց օրենսդրական դաշտը, ծննդյան վկայականի կրկնօրինակի տրամադրման կարգը, և խորհուրդ տրվեց օրենքով սահմանված կարգով երեք հազար դրամ պետական տուրք մուծել և ներկայացնել վճարման անդորրագիրը ՔԿԱԳ մարմին, միաժամանակ պահանջելով տրամադրել կորցրած ծննդյան վկայականի կրկնօրինակը: Այս դեպքում, օրենքի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումի բավարարման և ծննդյան վկայականի կրկնօրինակի տրամադրման ձգձգումը չէր կարող բխել օրենքի պահանջներից:
Որոշ ժամանակ անց, քաղաքացին այցելում է Վայոց Ձորի ՇՊԱԿ, ներկայացնում իր ծննդյան վկայականի կրկնօրինակը, և հայտնում իր երախտիքի խոսքը ՇՊԱԿ-ի աշխատակազմին` իր իրավունքների հարցում անշահախնդիր օգնություն ցուցաբերելու համար:

Հաջողված պատմությունը վերցված է www.shpak.am վեբ կայքից:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել