Նորություններ

Կարևո՞ր է ունենալ այցեքարտ

Այցեքարտն այսօր դարձել է գործարար շփման պարտադիր պայման: Այլ անձանց հետ արդյունավետ համագործակցելու համար անհրաժեշտ է կարողանալ ճիշտ ներկայանալ: Հաճախ, արժանի արտաքին տեսքը, գրագետ խոսքը բավարար չեն, քանի որ մարդիկ հաճախ ուշադրություն են դարձնում «փաստաթղթերին»:

Ժամանակակից կյանքում այցեքարտը կարգավիճակի ցուցանիշ է, որը կարող է պատմել դրա տիրոջ մասին ավելին, քան փողկապը կամ կոշիկները: Ճիշտ կազմված այցեքարտերը կարող են օգնել հաջողության հասնելուն, քանի որ հանդիպումից հետո հենց այցեքարտն է մնում այլ անձանց մոտ, որպես «նյութական» հիշողություն:

«Այցեքարտ» տերմինն առաջացել է ֆրանսերեն «Visite» (այց) բառից:

Այցեքատը անձի կամ կազմակերպության մասին կոնտակտային տվյալներ պարունակող կրիչ է:

Այցեքարտը պարունակում է տիրոջ անվանումը, կազմակերպությունը՝ լոգոտիպով, և կոնտակտային տվյալները՝ հասցե, հեռախոսահամար, և/կամ էլեկտրոնային փոստի հասցեն: Պայմանականորեն այցեքարտերը բաժանվում են անձնական՝ ընտանեկան, գործնական և կորպորատիվ:

Անձնական այցեքարտերը հիմնականում օգտագործվում են ոչ պաշտոնական, ընկերական ծանոթությունների դեպքում:

Կորպորատիվ այցեքարտերը, որպես կանոն, անուն և պաշտոն չեն պարունակում, այլ նշվում են միայն կազմակերպության անվանումը, գործունեության ոլորտը, մատուցվող ծառայությունների շրջանակը, կոնտակտային հեռախոսահամար, կայքի հասցե: Կորպորատիվ այցեքարտը հիմնականում կիրառվում է ցուցահանդեսներում, կոնֆերանսներում՝ գովազդային նպատակներով:

Գործնական այցեքարտը կիրառվում է բիզնեսում, պաշտոնական հանդիպումների ու բանակցությունների ժամանակ, ապագա հաճախորդներին տեղեկատվություն տրամադրելու նպատակով: Գործնական այցեքարտի վրա պարտադիր նշվում են անձի անուն, ազգանունը, պաշտոնը, կազմակերպության անվանումն ու դրա գործունեության տեսակը, հասցեն: Գործնական այցեքարտերում օգտագործվում են կազմակերպության ֆիրմային նշանը:

Կան ընդունված կանոններ, որոնք կիրառվում են այցեքարտեր ներկայացնելիս: Ահա դրանցից մի քանիսը:
Այցեքարտեր փոխանակելիս կարելի է բարձրաձայն կարդալ գործընկերոջ անունը, որպեսզի ճիշտ արտասանության հետ կապված խնդիր չլինի:
Չի կարելի նշումներ անել այցեքարտի վրա կամ դրա տիրոջ ներկայությամբ այն դնել գրպանը կամ օգտագործել որպես էջանիշ: Դա կարող է դիտվել որպես անհարգալից վերաբերմունք և կվատթարացնի ձեր հարաբերությունները:
Այցեքարտ ստանալիս անհրաժեշտ է պատասխանել նույն ձևով:

Պատմականորեն առաջին այցեքարտերը ի հայտ են եկել Հին Չինաստանում, Ք. Ա. 3-2 դդ: Չինական պաշտոնյաները պարտավոր էին ունենալ կարմիր թղթերից հատուկ քարտեր, որոնց վրա գրվում էր անձի անունն ու պաշտոնը: Առաջին պաշտոնական պատմական հիշատակումը այցեքարտերի մասին վերաբերում է Լյուդովիկ 14-րդի կառավարման ժամանակաշրջանին:

Առաջանալով Ֆրանսիայում` այցեքարտը դարձավ անհրաժեշտություն, պարտադիր տարր այդ ժամանակվա վերին խավի ներկայացուցիչների համար: Ունենալով խաղաքարտի տեսք՝ այցելուի անվամբ այցեքարտը նրան ներկայացնում էր լավագույն կողմերից:

Առաջին տպագիր այցեքարտը գտնվել է Գերմանիայում և թվագրվում է 1786 թ.: Այցեքարտերը անհրաժեշտություն էին դառնում դրանց հետ վարվելու կանոնների հետ միասին: Հետագայում այցեքարտերը դարձան միջին խավի կանանց ու տղամարդկանց պարտադիր ատրիբուտ և դրանց կիրառությունը բացակայում էին ստորին խավի ներկայացուցիչների մոտ:

Այցեքարտերն ունեն նաև գրավոր ուղերձի գործառույթ: Այցեքարտի ձախ վերին կամ ներքին անկյունում նշվում են միջազգայնորեն ընդունված ֆրանսիական բառերի սկզբնատառերը, որով էլ հավաստվում է, թե ինչ նպատակով է ուղարկվում այցեքարտը, մասնավորապես.

P.f. –տոնի շնորհավորանք

p.f.N.A.-Ամանորյա շնորհավորանք

P.r. –երախտիքի հայտնում

p.f.c. –ծանոթությունից գոհունակության հայտնում

р.с. –ցավակցության հայտնում

р.р.р.— ցավակցության հայտնում օգնության պատրաստակամությամբ

р.р. – հեռակա ներկայանալու համար

р.р.с.—անձնական այցելության փոխարեն հրաժեշտի հայտնում, օր.՝ երկարատև արձակուրդի կամ երկրից վերջնական մեկնման դեպքում:

р.г., р.р.с. հապավումներով այցեքարտերին ընդունված է չպատասխանել: Ի պատասխան р.с., p.f., р.р.р. նշումներով այցեքարտերի՝ ուղարկում են սեփական այցեքարտը р.г., նշումով, այսինքն շնորհակալություն են հայտնում:

р.р. հապավումով այցեքարտին ի պատասխան այցեքարտում նշված հասցեով ուղարկում են այցեքարտ առանց նշումի: Սա նշանակում է, որ ներկայացումն ընդունված է և կարելի է անձնական կապ հաստատել:

 

Փոխաբերական իմաստով շատ տարածված է «ինչ-որ մեկի այցեքարտ» արտահայտությունը, որը նշանակում է որևէ տարբերակիչ, շատ բնորոշ, որպես կանոն, դրական նշան, միանշանակ մատնանշող դրա կրողին, և որը նրան մեծ հռչակ ու ճանաչելիություն է բերել:

 

Արփինե Եղիկյան

Աղբյուրը` Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել