Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Վկաներն այս անգամ էլ չհարցաքննվեցին ջրծաղիկով հիվանդ զինվորի մահվան գործով

Այսօր՝ հունվարի 21-ին, Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ջրծաղիկով հիվանդ զինվորի մահվան գործի քննությունը, դատական նիստը սկսելուն պես, ընդմիջվեց մեղադրողներ Մանվել Գրիգորյանի և Անահիտ Եղիազարյանի դատարան չներկայանալու համար:

Դատական նիստին ներկայացել էին ամբաստանյալներ Մինաս Մկրտչյանը, Միքայել Միքայելյանը, վերջիններիս պաշտպաններ Վարդուհի Էլբակյանն ու Լևոն Պողոսյանը, վկաներ ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նյադաբանության բաժանմունքի բույժքույրեր Վիկտորյա Աճեմյանը, Հրանուշ Պետրոսյանը, Արևիկ Մարգարյանը, Անգին Սարգսյանը:

Ավելի ուշ պարզվեց, որ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը զանգահարել և հայտնել է իր հիվանդ լինելու հանգամանքի մասին՝ միաժամանակ տեղյակ պահելով տուժողի իրավահաջորդ Մովսես Խաչատրյանին դատարան չներկայանալու համար: Դատախազների դատարան չներկայանալու պատճառը հայտնի չէ:

Գործով հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 4-ին, ժամը 14:00-ին:

Արդեն մի քանի նիստի ընթացքում ներկայացած, սակայն չհարցաքննված վկաները դատարան կներկայանան ևս մեկ անգամ:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել