Նորություններ

Ո՞ր դեպքերում են ապրանքները և տրանսպորտային միջոցները ենթակա հայտարարագրման:


Հարգելի° ընթերցող,


Ապրանքները և տրանսպորտային միջոցները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, ենթակա են հայտարարագրման տարածաշրջանային մաքսատներում կամ մաքսային կետերում վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով եթե` դրանք տեղափոխվում են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով կամ փոփոխվում է դրանց նկատմամբ կիրառվող մաքսային ռեժիմը:

Հայտարարագրումը իրականացվում է վերադաս մաքսային մարմնի սահմանած ձևով` գրավոր կամ բանավոր, նշելով ճշգրիտ տեղեկություններ ապրանքների և տրանսպորտային միջոցների, դրանց փոխադրման նպատակների մասին, ինչպես նաև մաքսային հսկողության և ձևակերպման համար անհրաժեշտ այլ տեղեկութուններ:

Ապրանքների և տրանսպորտային միջոցների համար մաքսային հայտարարագիրը մաքսային մարմին է ներկայացվում մինչև ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ մաքսային հսկողության իրականացում և այս ապրանքների և տրանսպորտային մրջոցների բացթողումը`

  1. ապրանքներ և դրանք տեղափոխող տրանսպորտային միջոցներ ներմուծելիս`ներմուծմանը հաջորդող 10-օրյա ժամկետում,
  2. ապրանքներ և դրանք տեղափոխող տրանսպորտային միջոցներ արտահանելիս` արտահանմանը նախորդող 10-օրյա ժամկետում:

Ֆիզիկական անձինք սահմանը հատելիս իրենց կողմից տեղափոխվող ուղեկցող բեռի մաքսային հայտարարագիր ներկայացնում են ուղեկցող բեռը մաքսային մարմնի հսկողությանը ներկայացնելու հետ մեկտեղ` մինչև մաքսային մարմնի կողմից մաքսային հսկողության միջոցների իրականացումը:

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել