Նորություններ

Ես իրացնում եմ նկարչական ալբոմներ, նոտայի տետրեր, մանկական գրականություն, գիտական և ուսումնական հրատարակություններ: Նմանատիպ ապրանքների իրացման համար արդյ՞ոք պետք է ԱԱՀ վճարեմ:


Հարգելի° ընթերցող,


Այս հարցն իր իրավական լուծումն է գտել «Ավելացված արժեքի հարկի» մասին ՀՀ օրենքի 15 հոդվածում: Խնդրի հստակ կարգավորման համար պետք է հստակ տարբերակել «ԱԱՀ-ից ազատել» և ՙզրոյական դրույքաչափով հարկել՚ հասկացությունները: Այսպես, ԱԱՀ-ից ազատելը իրենից ենթադրում է հարկվող շրջանառության նկատմամբ այն չհաշվարկելը, մինչդեռ զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների իրականացման դեպքում ԱԱՀ վճարողների մոտ դրանց հետ կապված ձեռք բերված ապրանքների և մատուցված ծառայությունների գծով մատակարարների կողմից ներկայացված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները ենթակա ենթակա են վերադարձման կամ հաշվանցման: Այսինքն, ԱԱՀ վճարած հարկատուն կարող է ետ պահանջել վճարած ԱԱՀ-ը, եթե առկա է զրոյական դրույքաչափով հարկվող գործարք: Այս երկու հասկացություններից ակնհայտ է դառնում, որ քաղաքացու առաջադրած հարցն առնչվում է ԱԱՀ-ից ազատելուն: ԱԱՀ-ի մասին ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն ԱԱՀ-ից ազատվում են`  դպրոցական գրերի և նոտայի տետրերի, նկարչական ալբոմների, մանկական և դպրոցական գրականության, դպրոցական ուսումնական հրատարակությունների իրացումը, բուհերի, մասնագիտացված գիտական կազմակերպությունների, ՀՀ գիտական ազգային ակադեմիայի հրատարակած գիտական և ուսումնական հրատարակությունների իրացման համար, ինչպես նաև գիտահետազոտական և հանրակրթական հիմնական ծրագրերի իրականացման աշխատանքների համար:

Այսպիսով, կոնկրետ Ձեր դեպքում իրականացված գործունեությունը օրենքով սահմանված կարգով ազատված է ԱԱՀ-ից:

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել