Նորություններ

Ինձ հետաքրքրում է, թե ի՞նչ ժամկետներ են սահմանված կատարողական թերթը կատարման ներկայացնելու համար և ինչպե՞ս վերականգնել այդ ժամկետը, եթե այն բաց է թողնված հարգելի պատճառով:

 

Հարգելի° ընթերցող,

 

Առօրյայում հաճախ են պատահում դեպքեր, երբ քաղաքացիները, իրազեկ չլինելով իրենց դատավարական իրավունքներին, հաճախ բաց են թողնում որոշ դատավարական ժամկետներ, ինչը դառնում է ճակատագրական իրենց իրավական խնդրի լուծման համար: Նմանօրինակ դեպքերից խուսափելու նպատակով պարզենք, թե ի՞նչ ժամկետներ է հարկավոր պահպանել արդեն իսկ ստացված կատարողական թերթը կատարման ներկայացնելիս, որպեսզի կատարվեն դրանով սահմանված պահանջը կամ պահանջները: Այսպես, առաջին անգամ կատարողական թերթը կարող է կատարման ներկայացվել մեկ տարվա ընթացքում` uկuած այն oրվանից, երբ`

oրինական ուժի մեջ է մտել դատական ակտը.

  1. արբիտրաժային տրիբունալը կայացրել է վճիռ.
  2. լրացել է դատական ակտի կատարումը հետաձգելու uահմանված ժամկետը.
  3. դատարանը որոշում է կայացրել կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մաuին.
  4. Ֆինանuական համակարգի հաշտարարի որոշումը պարտադիր է դարձել կողմերի համար:

Այսպես, քաղաքացու գույքի բացակայության կամ անբավարարության հետևանքով պահանջատերերի չբավարարված պահանջներով կատարողական թերթերը պահպանում են իրենց ուժը մինչև դրանց կատարումը:

Հարկավոր է հիշել, որ եթե կատարողական վարույթն ավարտվում է այն հիմքով, երբ պահանջատերը դիմում է ներկայացրել կատարողական թերթը վերադարձնելու մաuին, ապա վերադարձված կատարողական թերթը չի կարող կրկին կատարման ներկայացվել օրենքով uահմանված ժամկետը լրանալուց հետո: Սակայն պետք է հիշել նաև, որ կատարողական վարույթն ավարտելը և կատարողական թերթը պահանջատիրոջը (նրա ժառանգին) վերադարձնելն արգելք չէ կատարողական թերթը նոր կատարման ներկայացնելու համար:

Քաղաքացի-պահանջատիրոջ կողմից կատարողական թերթի կատարման ներկայացնելու ժամկետը հարգելի ճանաչված պատճառներով բաց թողնելու դեպքում դատարանը կարող է այն վերականգնել: Պահանջատերը բաց թողնված ժամկետը վերականգնելու մաuին դիմումը ներկայացնում է կատարողական թերթ տված դատարան: Դատարանը դիմումը քննում է այն uտանալու oրվանից տաuնoրյա ժամկետում: Պահանջատերը և պարտապանը պատշաճ ձևով տեղեկացվում են դատական նիuտի ժամանակի և վայրի մաuին: Նրանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար: Դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է որոշում, որը կարող է բողոքարկվել:

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել