Հանդիսանում եմ «222»ՍՊԸ տնօրեն: Նույն ՍՊԸ-ի հիմնադիր է հանդիսանում նաև որդիս, ով միևնույն ժամանակ եղել է «444» ՍՊԸ հիմնադիր: «444» ՍՊԸ-ն, որը գործում էր որպես դեղատուն, գործունեությունը դադարեցրել է 2007թ.-ին, լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու հիմքով: 2006թ. դիմել ենք ՍՊԸ լուծարելու համար, սակայն ինչպես պարզվում է լուծարման գործընթացը մինչև վերջ չի ընթացել: Այժմ ինձանից պահանջում են «222»ՍՊԸ գործունեության համար աշխատել ԱԱՀ-ով: Ինչպիսի՞ իրավունքներ ես ունեն այս իրավիճակում: 


Հարգելի° ընթերցող,


ՀՀ օրենսդրության համաձայն գործունեության առանձին տեսակներ, որոնց ցանկը սահմանված է լիցենզավորման մասին ՀՀ օրենքով, իրավաբանական անձը կարող է զբաղվել միայն հատուկ թույլտվության, այն է` լիցենզիայի հիման վրա: Լիցենզավորման մասին ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի համաձայն` դեղատնային գործունեությունը համարվում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ: Այս նշանակում է, որ «444» ՍՊԸ-ը չէր կարող շարունակել գործունեությունը, քանի որ ուժը կորցրած է ճանաչվել «444» ՍՊԸ-ին տրված դեղատնային գործունեությամզ զբաղվելու լիցենզիան: Իսկ այս դեպքում, միանշանակ, դեղատնային գործունեությունը կարող է իրականացվել բացառապես լիցենզիայի առկայության պայմանններում: Այսպես, լիցենզիայի գործունեությունը համարվում է դադրեցված «444» ՍՊԸ լուծարման օրվանից: Ինչ վերաբերում է իրավաբանական անձի լուծարմանը, ապա պետք է նշեմ, որ իրավաբանական անձի լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է առանց իրավունքները և պարտականությունները իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու: Իսկ ԱԱՀ-ով աշխատելու Ձեզ ուղղված պահանջի դեպքում, դուք պետք է դիմեք հարկային տեսչություն` համոզվելու համար, թե արդյո՞ք տվյալ կազմակերպությունն ընդգրկված է ԱԱՀ-ով աշխատող հիմնարկ-ձեռնակությունների հստակ սահմանված ցանկում:  Այս դեպքում, ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային տեսչության պետը լուծարման (այսինքն` գործունեության դադարեցման) վերաբերյալ ստացված Ձեր դիմումը պետք է մակագրի հարկ վճարողների սպասարկող բաժնին, որտեղ կպատրաստվի  հարկային հաշվառումից դուրս եկող կազմակերպության վերաբերյալ տեղեկատվության թերթիկ: Հետևապես, ՍՊԸ-ի լուծարման և հարկ վճարողին հաշվառումից հանելու մասին հարկային տեսչությանը պետք է իրազեկեր պետական ռեգիստրը և հետևողական լիներ լուծարման գործընթացն ավարտին հասցնելու համար, հատկապես այն դեպքում, երբ լուծարային հանձնաժողովն արդեն ձևավորվել էր: Ձեր պարագայում ակնհայտ է, որ «444» ՍՊԸ  դադարեցրել է գործունեությունը` լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու հիմքով և փաստացի լուծարված է: Ինչպես նաև որևէ իրավական հիմք չկա ԱԱՀ-ի գծով 3 տարվա հարկային պարտավորություն վճարել կամ «222»ՍՊԸ-ին  աշխատեցնել ԱԱՀ-ով, այն դեպքում, երբ «444» ՍՊԸ-ն երբևէ չի ընդգրկվել  ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունների ցանկում:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել