Նորություններ

Ինձ հետարքրքում է, թե ինչպե՞ս է կատարվում երեխայի ծննդի պետական գրանցումը, և ո՞րն է համարվում երեխայի ծննդի պետական գրանցման վայր:


Հարգելի° ընթերցող,


Ծննդյան ակտի գրառման մեջ, որպես երեխայի ծննդյան վայր, նշվում է երեխայի փաստացի ծննդյան վայրը կամ այն վայրը, որտեղ գտնվելու է երեխան: Ծննդյան վկայականը տրվում է ծննդյան ակտի հիման վրա, իսկ ծննդի պետական գրանցումն իրականացնում է երեխայի ծննդի կամ ծնողների, (ծնողներից մեկի) բնակության վայրի ՔԿԱԳ մարմինը: Նշված մարմինների կողմից ծննդի պետական գրանցման համար իրավական հիմք է համարվում ծննդյան մասին սահմանված ձևի փաստաթուղթը` տրված բժշկական այն կազմակերպության կողմից, որտեղ տեղի է ունեցել ծնունդը:

Հանդիպում են նաև այնպիսի դեպքեր, երբ անձնագիրը տրվում է ոչ թե ծննդյան վկայականի հիման վրա, այլ ծննդյան մասին սահմանված ձևի արխիվային փաստաթուղթը հիմք ընդունելով, որի արդյունքում առաջանում է հակասություն անձնագրային և ծննդյան վկայականի տվյալների միջև: Սա կարող է իրավական անցանկալի հետևանքներ առաջացնել անձի համար: Այն դեպքերում, երբ արդեն իսկ առաջացել է իրավական խնդիր, ապա դրա լուծման և փաստաթղթերում տեղ գտած անճշտությունները վերացնելու համար քաղաքացին կարող է հարցում կարատել ՔԿԱԳ և Ազգային արխիվ` անհրաժեշտ փաստաթղթերի ձեռքբերման համար: ՙՀՀ Կառավարության 14.04.2005թ. 469-Ն որոշմամբ հաստատված ՙՔաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների վկայականների լրացման կարգի՚ համաձայն քաղաքացիական կացության ակտերի գրանցման հիման վրա քաղաքացիներին տրվում է քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայական, որի լրացման ժամանակ չեն թույլատրվում առանձին բառերի բացթողումներ, կրճատումներ, ինչպես նաև ուղղումներ և ջնջումներ: ՔԿԱԳ վկայականներում նշվող տեղեկությունները պետք է ճշտորեն համապատասխանեն քաղաքացիական կացության ակտի գրանցման մեջ նշված տեղեկություններին, իսկ դրանցում առկա անճշտությունները վերացվում են ՔԿԱԳ բաժնի կողմից` ուղղումներ, փոփոխություններ կամ լրացումներ կատարելու միջոցով, ղեկավարվելով «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ արդարադատության նախարարի 14.05.2007թ. թիվ 97-Ն հրամանով հաստատված «Քաղաքացիական կացության ակտերի գրառումներում փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ կատարելու վերաբերյալ հրահանգչական ցուցումներով հաստատված կարգով: …»:

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել