Ես, կինս, իմ որդին և նրա կինը մինչև 2010թ.-ը հանդիսացել ենք մեր տան համասեփականատերեր: 2010թ.-ին կինս մահացել է, և ներկայումս մենք 3 ենք համարվում են այդ տան համասեփականատերը: Ես նաև ուզում եմ, տան իմ բաժնեմասը նվիրել իմ որդուն: Ինձ հետաքրքրում է, ինչիպիսին պետք է լինեն իմ հետագա քայլերը` նշված հարցի լուծման համար:


Հարգելի° ընթերցող,


Մինչև այդ տան ձեր բաժնեմասը ձեր որդուն նվիրելը, Դուք պետք է նախ ժագանդություն բացեք ձեր կնոջ բաժնեմասի նկատմամբ: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի դուք և մյուս 2 սեփականատերերը այցելել նոտարական գրասենյակ և ներկայացնենք դիմում ժառանգությունն ընդունելու մասին` կցելով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Նոր դրանից հետո ստանալով ժառանգության իրավունքի վկայագիրը, այն մեկ ամսվա ընթացքում պետք է ստանա պետական գրանցում ՀՀ Կառավարության ատընթեր անշաժ գույքի համապատասխան տարածքային ստորաբաժանումում և Ձեզ կտարամդրվի սեփականության օրավունքի գրանցման նոր վկայական: Սրանից հետո նոր դուք կարող եք ձեր բաժնեմասը նվիրատվության պայմանագրով նվիրեք Ձեր որդուն` մյուս երկու սեփականատերերի համաձայնությամբ:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել