Նորություններ

Ինձ հետաքրքրում է ինչքա՞ն են կազմում տուգանքի չափերը հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման պահանջները խախտելու դեպքում:


Հարգելի° ընթերցող,


Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր լինելու դեպքում կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով դրամական գործարքներ իրականացնելու վայրում հսկիչ դրամարկղային մեքենայի բացակայության համար կազմակերպությունը կամ Անհատ ձեռներցը (այսուհետ` ԱՁ) տուգանվում է 300.000 ՀՀ դրամի չափով: Տուգանքը նշանակելուց հետո  մեկ տարվա ընթացքում նշված խախտումը կրկնելու դեպքում կազմակերպությունը կամ ԱՁ-ը տուգանվում է 600.000 դրամի չափով, և նրա գործունեությունն այդ մասով կասեցվում է մինչև սահմանված կարգով հսկիչ-դրամարկղային մեքենայի ներդրումը:

Իսկ ինչ վերաբերում է հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման (և) կամ շահագործման կանոնների խախտմանը, ապա այսպիսի դեպքերում տուգանքը 150.000 դրամ է կազմում: Ընդ որում, տուգանքը նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում, նշված խախտումը առաջին անգամ կրկնելու դեպքում սահմանված է տուգանք 300.000 դրամի չափով և գործունեության կասեցում 5 օրով:             Տուգանքը նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում, նշված խախտումը երկրորդ և ավելի անգամ կրկնելու դեպքում կազմակերպությունը կամ ԱՁ-ը տուգանվում է 600.000 դրամի չափով, և նրա գործունեությունը այդ մասով կասեցվում է 10 օր ժամկետով:

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել