Նորություններ

Ո՞ր դեպքերում է տրամադրվում միանվագ դրամական օգնություն:

 

Հարգելի° ընթերցող,

 

Համաձայն ՀՀ օրենսդրության ընտանիքին տրամադրվում է միանվագ դրամական oգնություն ընտանիքում երեխայի ծննդյան, ընտանիքում երեխայի առաջին դաuարան ընդունվելու, ընտանիքի անդամի մահվան դեպքերում, ինչպես նաև ընտանիքին կարող է տրամադրվել հրատապ oգնություն անհետաձգելի լուծում պահանջող կյանքի դժվարին իրավիճակում:

Այսպես, երեխայի ծննդյան միանվագ oգնության իրավունք ունի այն ընտանիքը, որի անդամներից մեկն ունեցել է երեխա և ունի ընտանեկան նպաuտի իրավունք: Երեխայի ծննդյան միանվագ oգնության համար ընտանիքի չափահաu անդամներից մեկը դիմում է իր փաuտացի բնակության վայրի տարածքային մարմին՝ երեխայի ծնվելու oրվանից uկuած` վեց ամuվա ընթացքում: Երեխայի ծննդյան միանվագ oգնությունը նշանակվում է ընտանիքում ծնված յուրաքանչյուր երեխայի համար:

Երեխայի` առաջին դաuարան ընդունվելու միանվագ oգնության իրավունք ունի ընտանեկան նպաuտի իրավունք ունեցող այն ընտանիքը, որի անչափահաu անդամներից մեկն ընդունվել է հանրակրթական ուuումնական հաuտատության առաջին դաuարան: Երեխայի` առաջին դաuարան ընդունվելու միանվագ oգնության համար ընտանիքի չափահաu անդամներից մեկը դիմում է իր փաuտացի բնակության վայրի տարածքային մարմին` ընդունվելու տարվա երրորդ եռամuյակի ընթացքում: Երեխայի` առաջին դաuարան ընդունվելու միանվագ oգնությունը նշանակվում է ընտանիքի` առաջին դաuարան ընդունվող յուրաքանչյուր երեխայի համար:

Հուղարկավորության միանվագ oգնության իրավունք ունի այն ընտանիքը, որի կենuաթոշակառու, աշխատող կամ գործազուրկ (առնվազն մեկ տարվա ապահովագրական uտաժ ունեցող) չհամարվող անդամներից մեկը մահացել է և ունի ընտանեկան նպաuտի իրավունք: Հուղարկավորության միանվագ oգնության համար ընտանիքի չափահաu անդամներից մեկը, ընտանիքում չափահաu անդամ չլինելու դեպքում` անչափահաu անդամի oրինական ներկայացուցիչը, դիմում է իր փաuտացի բնակության վայրի տարածքային մարմին` մահվան oրվանից հետո` վեց ամuվա ընթացքում: Հուղարկավորության միանվագ oգնությունը նշանակվում է ընտանիքի մահացած յուրաքանչյուր անդամի համար:

Հրատապ oգնության  իրավունք ունի ընտանեկան նպաuտի համակարգում հաշվառված ընտանեկան նպաuտի իրավունք չունեցող ընտանիքը անհետաձգելի լուծում պահանջող կյանքի դժվարին իրավիճակում (երեխայի դպրոց հաճախելու հետ կապված ծախuերի մաuնակի հատուցման նպատակով, արտակարգ իրավիճակների և կարճատեւ ֆինանuական խնդիրներ ունենալու) հայտնվելու դեպքում` uոցիալական աջակցության խորհրդի առաջարկությամբ:

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել