Նորություններ

Արդյո՞ք ըստ կտակի ժառանգություն ընդունած ժառանգը կարող է հրաժարվել տալ ժառանգության զանգվածից մասնաբաժին ժառանգ հանդիսացող անչափահաս երեխային:

 

Հարգելի° ընթերցող,

 

ժառանգությունը լինում է ըստ օրենքի և ըստ կտակի: Ըստ օրենքի ժառանգության դեպքում ժառանգները ստանում են իրենց հասանելիք բաժինը ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքից հավասար չափով: Սակայն ըստ կտակի ժառանգության դեպքում ժառանգության բացման օրը կտակարարաին պատկանող գույքն ամբողջությամբ փոխանցվում է կտակառուին (կամ կտակառուներին)՝ այսինքն, կտակում նշված անձին (կամ անձանց): Քաղաքացին իրավունք ունի իրեն պատկանող գույքն ազատ կտակելու ցանկացած անձի, ավելին, նա պարտավոր չէ որևէ մեկին տեղեկացնելու կտակ անելու, փոփոխելու կամ վերացնելու մասին: Սակայն կտակի ազատության հետ մեկտեղ կան որոշակի բացառություններ: Մասնավորապես, անկախ կտակի բովանդակությունից կան ժառանգներ, որոնք ունեն ժառանգության պարտադիր բաժնի իրավունք: Պարտադիր բաժնի իրավունք ունեն ժառանգատուի անչափահաu երեխաները, ինչպեu նաև oրենքով uահմանված կարգով հաշմանդամ կամ անգործունակ ճանաչված կամ 60 տարեկան դարձած ժառանգատուի երեխաները, ամուuինը և ծնողները: Պարտադիր բաժնի չափը որոշելիu հաշվի է առնվում այն ամենը, ինչ նման բաժնի իրավունք ունեցող ժառանգը որևէ հիմքով uտանում է ժառանգությունից` ներառյալ նման ժառանգի oգտին uահմանված կտակային հանձնարարության արժեքը:

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել