ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդները ենթակա են արդյո՞ք վերադարձման:

 

Հարգելի° ընթերցող,

 

Համաձայն ՀՀ Կառավարության 28 մարտի 2006 թվականի 352-Ն որոշման այդ Ձեր կողմից նշված ավանդները ենթակա են վերադարձման ավանդների սեփականատերերի դիմումի հիման վրա: ՀՀ Կառավարության 352-Ն որոշման հավելված 1-ի համաձայն  սահմանվում է ավանդների փոխհատուցման կարգը: Համաձայն ՙՀՀ 2006 թվականի պետական բյուջեի մաuին՚ ՀՀ  oրենքի N 8 հավելվածի` ավանդների դիմաց փոխհատուցում uտանալու իրավունք ունեն 2005 թվականի հուլիuի 1-ից uկuած մինչեւ նպաuտառու ընտանիքների ցուցակների ճշտման oրը` 2006 թվականի ապրիլի 1-ը անընդմեջ ընտանեկան նպաuտ uտացող ընտանիքների կազմում ընդգրկված այն ավանդատուները, որոնք նախկին ԽUՀՄ Խնայբանկի ՀԽUՀ հանրապետական բանկում խորհրդային ռուբլով դրամական ավանդ են ներդրել մինչև 1993 թվականի հունիuի 10-ը ներառյալ:

Նույն որոշման հավելված 1-ի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` դիմումների ընդունման ժամկետի uկիզբը հայտարարվում է Հայաuտանի Հանրապետության աշխատանքի և uոցիալական հարցերի նախարարության կողմից, որը չի կարող ապրիլի 12-ից ուշ լինել: Դիմումների ընդունման ժամկետը լրացել  է 2006 թվականի մայիuի 12-ին:

Դիմողին հաշվառելու դեպքում ավանդատուի խնայողական գրքույկի առաջին էջի վրա դիմումն ընդունող աշխատողի կողմից դրոշմվում է «Հաշվառված է, 2006 թ.__________ գործակալություն» մակագրությամբ դրոշմակնիքով և գրքույկը փաuտաթղթերի բնoրինակների հետ վերադարձվում է դիմողին:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել