«Դռնեդուռ» ակցիա, Հակակոռուպցիոն Ծառատունկ և Պուրակի հիմնում

«Դռնեդուռ» ակցիա, Հակակոռուպցիոն Ծառատունկ և Պուրակի հիմնում Վանաձորի թիվ 5 մանկապարտեզում

Ապրիլի 19-ին Շահերի պաշտպանության և աջակցման կենտրոնը Վանաձորի թիվ 5 մանկապարտեզի բակում ծառատունկ էր կազմակերպել` հիմնելով «Հակակոռուպցիոն պուրակ»:

Վանաձորի թիվ 5 մանկապարտեզի տնօրեն Անահիտ Փոլադյանի խոսքով ՇՊԱԿ-ի հետ պարբերաբար համագործակցում են տարբեր ծրագրերի շրջանակներում:

«Ես համոզված եմ` այն սաները, որոնք այսօր ծառեր տնկեցին, նրանք պարբերաբար կգան և կշարունակեն իրենց տնկած ծառը պաշտպանել»:

Լոռու ՇՊԱԿ-ի համակարգող/իրավախորհրդատու Արման Գինոսյանը կարևորում է բնապահպանական ակցիաների կազմակերպումը: «Պետք է մտածել բնության մասին, անընդհատ կազմակերպել նմանատիպ միջոցառումներ` ծառատունկ, որպեսզի ունենանք կանաչազարդ քաղաք»:

Նույն օրը Լոռու ՇՊԱԿ-ը Վանաձորում հակակոռուպցիոն ակցիան էր կամակերպել «Դռնեդուռ» խորագրով: Վանաձորի ՇՊԱԿ-ի աշխատակիցներ ու կամավորները քաղաքի բնակիչներին բաժանեցին հակակոռուպցիոն բնույթի տեղեկատվական թերթիկներ: Նպատակը` իրազեկել քաղաքացիներին ՇՊԱԿ-ի գործունեության մասին, կոռուպցիոն ռիսկերի հանդիպելու և անվճար իրավական օգնություն ստանալու համար դիմել Լոռու Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոն:

Արման Գինոսյան խոսքով` Լոռու ՇՊԱԿ-ը պարբերաբար կազմակերպում է բազմաբնույթ միջոցառումներ ու ակցիաներ հասարակության իրավագիտակցության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել