Նորություններ

Նոյեմբերի 26-ը Տեղեկատվության համաշխարհային օրն է

«Ով տիրապետում է տեղեկատվությանը, նա տիրապետում է աշխարհին»:

 

 

1992թ-ի նոյեմբերի 26-ին ՄԱԿ-ի Տնտեսական ու Սոցիալական խորհուրդներում գլխավոր խորհրդատվական կարգավիճակ ունեցող Տեղեկատվության միջազգային ակադեմիայի նախաձեռնությամբ անցկացվել է Տեղեկատվության առաջին միջազգային համաժողովը։ 1994թ-ից սկսած, ամեն տարի այդ օրը`նոյեմբերի 26-ը, Տեղեկատվության միջազգային ակադեմիայի նախաձեռնությամբ նշվում է որպես Տեղեկատվության համաշխարհային օր (World Information Day)՝: Այսօր Տեղեկատվության համաշխարհային օրը նշվում է աշխարհի շատ երկրներում:

 

 

Յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը և (կամ) դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին և ստանալու այդ տեղեկությունը։ 2003թ-ի սեպտեմբերի 23-ին ընդունված «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի իմաստով՝ տեղեկությունը անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երևույթի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված և ձևավորված տվյալներն են՝ անկախ դրանց տնօրինման ձևից կամ նյութական կրիչից (տեքստային, էլեկտրոնային փաստաթղթեր, ձայնագրություններ, տեսագրություններ, լուսաժապավեններ, գծագրեր, սխեմաներ, նոտաներ, քարտեզներ): Լայն իմաստով՝ տեղեկատվությունը մի մարդուց մյուսին բանավոր, գրավոր կամ որևէ այլ տարբերակով փոխանցվող փաստերն են, ինչպես նաև այդ փաստերը փոխանցելու կամ ստանալու բուն գործընթացը:

 

 

Տեղեկատվությունը մարդու կյանքում միշտ էլ մեծ դեր է խաղացել, իսկ 20-րդ դարի կեսերից սոցիալական առաջընթացի, գիտության ու տեխնիկայի բուռն զարգացման հետևանքով նրա դերը մեծացել է։

 

 

Հանրային թղթակից՝ Սոնա Հարությունյան

Աղբյուրը՝ Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել