Իրազեկում ԱՄՆ վիզաների մասին՝ փոխանակման ծրագրով այցելուի համար

Փոխանակման ծրագրով այցելուի համար (J-1) տեսակի վիզաները այն անհատների համար նախատեսված ոչ ներգաղթային վիզաներ են, որոնց թույլ է տրվել մասնակցելու փոխանակման ծրագրով այցելուների ծրագրին Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից:

Այցելեք Փոխանակման ծրագրով այցելուների համար նախատեսված՝ Պետքարտուղարության J-1 տեսակի վիզայի ծրագրի վեբկայք ծրագրի պահանջների, կարգավորումների ու այլնի մասին լրացուցիչ տեղեկությունների համար։

ԱՄՆ փոխանակման ծրագրով այցելուների ծրագիր ընդունվելուց հետո ճանապարհորդողն ընդգրկվում է Ուսանողների և փոխանակման ծրագրով այցելուների տեղեկատվական համակարգում (SEVIS)։ J-1 փոխանակման ծրագրով այցելուների մեծ մասը պետք է կատարի Ուսանողների և փոխանակման ծրագրով այցելուների տեղեկատվական համակարգի (SEVIS) I-901 վճար. (Եթե J-1 Փոխանակման ծրագրով այցելուների ծրագրով թույլատրվում է, որպեսզի ամուսինը և/կամ երեխաները ուղեկցեն փոխանակման ծրագրով այցելուին, ապա ընտանիքի անդամներից չի պահանջվում կատարել այդ վճարը)։ Ծրագրի հովանավորը փոխանակման ծրագրով այցելուին տրամադրում է Ձև DS-2019-ը՝ այն վիզա ստանալու նպատակով հարցազրույցի ժամանակ ներկայացնելու համար։ Եթե Ձեր ծրագրով թույլատրվում է ամուսնու կամ երեխայի մասնակցությունը, ապա ընտանիքի յուրաքանչյուր անդամի կտրամադրվի իրենց անձնական Ձև DS-2019-ը՝ J-2 տեսակի վիզաներ ստանալու նպատակով դիմելու համար։

Ուսանողների և փոխանակման ծրագրով այցելուների տեղեկատվական համակարգի (SEVIS) և Ուսանողների և փոխանակման ծրագրով այցելուների տեղեկատվական համակարգի (SEVIS) I-901 վճարի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք ԱՄՆ ներգաղթի ու մաքսային օրենսդրության հսկողության և պահպանման բյուրոյի Ուսանողների ու փոխանակման ծրագրերով այցելուների ծրագրի (SEVP) վեբկայք։

Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել