Հունաստանում 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Այսօր Հունաստանի հյուսիսում 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ստորգետնյա ցնցումներն արձանագրվել են տեղական ժամանակով ժամը 04:24-ին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ռոդոպոլիս քաղաքից 12 կիլոմետր դեպի արևմուտք ընկած հատվածում: Երկրաշարժի օջախը գտնվել է վեց կիլոմետր խորության վրա:

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել