Նորություններ

Ցածր ջերմաստիճանի պատճառով Վաշինգտոնում արտակարգ դրություն է հայտարարվել

Ցրտերի պատճառով մասնակիորեն սառցակալել է Նիագարայի ջրվեժը: Այս մասին տեղեկացնում է Корреспондент.net-ը:

ԱՄՆ-ի տարածքի մեծ մասում սառնամանիք էր կանխատեսվում ամանորյա գիշերը: Ռեկորդային ցածր ջերմաստիճան էր ակնակալվում կենտրոնական և արևելյան նահանգների մեծ հատվածներում: Նյու Յորքում  ցուրտը հասել էր -12 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի:

Ջերմաստիճանի նվազումը հանգեցրել է ամերիկյան Նյու Յորք և կանադական Օնտարիո նահանգների սահմանին գտնվող Նիագարայի ջրվեժի մասնակի սառցակալմանը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ցածր ջերմաստիճանի պատճառով Վաշինգտոնում արտակարգ դրություն է հայտարարվել:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել