Նորություններ

Հունվար ամսվա կլիմայական բնութագիրը և ամսական կանխատեսումը

Հունվարը տարվա ամենացուրտ ամիսն է: Հանրապետության տարածքում օդի միջին ամսական ջերմաստիճանը -6.70C է, իսկ ամսվա առավել ցուրտ ժամանակահատվածը երկրորդ տասնօրյակն է, երբ ինտենսիվ ցրտեր դիտվում են անտիցիկլոնային եղանակային պայմաններում` հատկապես հյուսիս-արևմուտքում և Շիրակի բարձրավանդակում: Այդ շրջաններում հունվարի միջին ջերմաստիճանը կազմում է Գյումրիում -90C, Պաղակնում -120C (բացարձակ նվազագույնը դիտվել է 1961 թ. հունվարի 24-ին Պաղակնում` -42.20C): Բավական ցածր ջերմաստիճաններ են դիտվում լեռնանցքներում (Սիսիան, Որոտան) և Ապարանի բարձրավանդակում` -7…-90C, իսկ բացարձակ նվազագույն ջերմաստիճանը այստեղ հասնում է -340C: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Ամենացուրտ հունվարները հանրապետության տարածքում դիտվել են 1933, 1950, 1957, 1964, 1972, 1977, 1983, 2002, 2007, 2008 թթ.: Բացառապես ցուրտ է եղել 1972 թ. հունվարը, երբ միջին ամսական ջերմաստիճանը հունրապետության տարածքում տատանվում էր -5.10C-ից (Բերդ) մինչև -17.50C-ի (Պաղակն) սահմաններում, Երևանում բացարձակ նվազագույնը 1972 թ. հունվարի 21-ին գրանցվել է -29.50C, 2007 թ., երբ միջին ամսական ջերմաստիճանը տատանվել է -4…-110C(Սյունիքի հովտային շրջաններում և Տավուշում -2…+40C), 2008 թ., երբ միջին ամսական ջերմաստիճանը տատանվել է -5…-130C սահմաններում: Տաք հունվարներ դիտվել են 1963,1966,1987,2003,2004, 2010, 2014 թթ., ընդ որում 1966 թ. շատ շրջաններում հունվարի միջին ամսական ջերմաստիճանը եղել է դրական, իսկ հյուսիս-արևելյան և հարավ-արևելյան շրջաններում այն եղել է +60C (Գորիս, Կապան), Մեղրիում` +90C: Երևանում նույնպես այդ տարվա հունվարը բացառապես տաք էր` +50C:

Ամենատեղումնառատ հունվարները դիտվել են 1957, 1969, 1973, 1978, 1991, 2006, 2010 թթ., երբ տեղումների քանակը կազմել է նորմայի 150-300%: Ամենաչոր հունվարները դիտվել են 1936, 1939, 1955, 1971, 1979, 1989, 1997, 1999, 2001, 2009 թթ., երբ հովտյին շրջաններում ընդհանրապես տեղումներ չեն գրանցվել:Այն շրջաններում, որտեղ դեկտեմբերին ձևավորվում է հաստատուն ձյան ծածկ, հունվարին շարունակվում է դրա ինտենսիվ աճը: Երրորդ տասնօրյակում դրա բարձրությունը նախալեռնային շրջաններում միջինը կազմում է 15-20 սմ, լեռնային շրջաններում` մինչև 40 սմ, իսկ 2000 մ-ից ավել բարձրություններում` 60-90 սմ:

Հատկապես ձնառատ են եղել 1942, 1954, 1968, 1978, 2006 թթ. հունվարները, երբ երրորդ տասնօրյակում ձյան ծածկույթի միջին բարձրությունը շատ շրջաններում կազմել է 1.5-2 մ: Հետևաբար շատ են եղել ձյան ջրապաշարները` 150-250 մմ: Արարատյան դաշտում ձնածածկի միջին բարձրությունը կազմում է 6-10 սմ: Սակայն դիտվել են հունվարներ, երբ այն հասել է 50-60 սմ-ի, իսկ ձմեռների 25-30% դեպքում կայուն ձյան ծածկ ընդանրապես չի գոյացել: Հունվարին դիտվող վտանգավոր երևույթներից են առատ ձյունը (երբ ձյան ծածկույթի օրական աճը 20 սմ և ավելի) ձնաբուքը, որը խաթարում է տրանսպորտի աշխատանքը, մառախուղը: Ձնաբքերի ժամանակ մեծանում է ձնային բեռնվածությունը տանիքների վրա: Ձնաբքերը հաճախակի երևույթներ են լեռներում և լեռնանցքներում: Այդ շրջաններում ձյան ծածկույթի օրական աճի առավելագույն արժեքների միջինը կազմում է 9-11 սմ, իսկ առավելագույնը հասնում է մինչև 50 սմ և ավելի: Շատ երկարատև առատ ձյուն է դիտվել Գյումրիում 1973 թ. 62 ժամ, Երևանում` 1969 թ. 47 ժամ տևողությամբ:

Մառախուղը հաճախակի դիտվում է Արարատյան դաշտում, Շիրակում, Սյունիքի հովիտներում և լեռնանցքներում: Երևանում և Գյումրիում դիտվել են տարիներ, երբ հունվարին ամեն օր եղել է մառախուղ: Երևանում 1971 թ. հունվարին գրեթե 3 օր անընդմեջ (63 ժամ) դիտվել է մառախուղ:

Ամպամած օրերի թիվը տատանվում է 3-10 օր: Արևափայլի միջին տևողությունը հանրապետության տարածքում 120 ժամ է, Արարատյան հովտում` 80-100 ժամ: 1971 թ. հունվարին Երևանում այն կազմել է ընդամենը 22 ժամ:

Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի նախալեռներ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0…-20C, որը 3-40C բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի  իջեցում  գիշերը` մինչև  -10…-140C, առանձին օրեր` օդի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչև +12…+140C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -16…-200C, առավելագույնը` +5…+90C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմայից ավելի (նորման` 16…22 մմ ):

Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի և Վայոց Ձորի  մարզի

լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -2…-50C, որը 3-40C բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի իջեցում գիշերը` մինչև -15…-200C,  առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչև +5…+100C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը`  -20…-260C, առավելագույնը` 1…60C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմայից ավելի (նորման` 19…42 մմ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +1…+3 0C, որը 3-40C բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի իջեցում գիշերը` մինչև  -10…-150C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչև +10…+150C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -18…-220C, առավելագույնը` +8…+90C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմայից ավելի  (նորման`  18-22 մմ ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +2…+50C, որը 3-40C բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի իջեցում գիշերը` մինչև  -5…-100C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչև +15…+200C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -11…-140C, առավելագույնը` +11…+140C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմայից ավեի (նորման`   23-24 մմ):

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +4…+50C, նախալեռնային շրջաններում` 0…-20C, որը 3-40C բարձր է բազմամյա միջին արժեքից:  Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի իջեցում գիշերը` հովտային շրջաններում մինչև` -7…-100C, նախալեռնային շրջաններում` -10…-150C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացումցերեկը հովտային շրջաններում մինչև` +18…+230C, նախալեռնային շրջաններում` +10…+150C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում` -8…-130C, նախալեռնային շրջաններում` –18…-220C, առավելագույնը` հովտային շրջաններում +13…+160C, նախալեռնային շրջաններում` +8…+120C): Ամսական տեղումների քանակը  ենթադրվում է նորմայից ավելի (նորման` հովտային շրջաններում 16-28 մմ, լեռնային շրջաններում 16-47 մմ):

Երևան քաղաք

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0-10C, որը 340C բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի իջեցում գիշերը` ցածրադիր վայրերում մինչև -10…-120C, բարձրադիր վայրերում -8…-100C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացումցերեկը մինչև +12…+140C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -16…-180C, առավելագույնը` +5…+70C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմայից ավելի  (նորման` 22-29 մմ):

 

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել