Նորություններ

Հայաստանը պետք է վերացնի հարկային «վնասակար» ռեժիմները. ԵՄ խորհուրդ

Դեկտեմբերի 5-ին Եվրամիության Խորհուրդը ընդունել է այն երկրների ցանկի վերաբերյալ եզրահանգումները, որոնց հետ համագործակցությունը խնդրահարույց է՝ հարկային օրենսդրության տեսանկյունից։

Եզրակացությունների  թվում ԵՄ Խորհուրդը վերահաստատել է  հարկային խարդախությունների և հարկերից խուսափելու միջոցով  անդամ պետությունների հարկային բազաները վնասելու դեմ պայքարելու և այդ բազաները պաշտպանելու համար արդյունավետ մեխանիզմներ մշակելու կարևորությունը։

Փաստաթղթում նշվում է, որ ցանկում հայտնված երկրները պետք է  վերահսկեն և շարունակեն երկխոսությունը համապատասխան կառույցների հետ` հարկային թափանցիկության, արդարացի հարկման և BEPS-ի չափանիշների իրականացման համար:  (Base erosion and profit shifting (BEPS)- Հարկային բազայի էրոզիա և շահույթի տեղափոխում):

վերաբերում է հարկերից խուսափելու ռազմավարություններին, որոնց դեպքում օգտագործվում են հարկային օրենսդրության բացերը՝ արհեստականորեն շահույթը փոքրացնելու կամ առանց հարկման դաշտ տեղափոխելու համար)։

Փաստաթղթում ընդգրկվել է օֆշորային գոտիներ ունեցող 17 պետություն, որոնց հետ համագործակցություն ներկայումս չկա։ Իսկ մի քայի այլ երկրներ, այդ թվում Հայաստանը, հայտնվել են «մոխրագույն» ցուցակում։ Այս պետություններին  ներկայացվել են բարեփոխումներ կատարելու զգուշացում-հորդորներ՝ համագործակցությունը խնդրահարույց չլինելու համար։

Այս պետությունները պետք է իրենց հարկային օրենսդրությունը համապատասխանեցնեն ԵՄ չափանիշներին։ Խորհուրդն ակնկալում է, որ այս փաստաթղթի ընդունումը անխուսափելի ազդեցություն կունենա, որպեսզի պետություններն իրենց օրենսդրությունում համապատասխանեցումներ կատարեն։

Հայաստանն,  ըստ էության, պարտավորվել է մինչև 2019 թվականը ստորագրել և վավերացնել ԵԱՀԿ-ի  Փոխադարձ վարչական օժանդակության վերաբերյալ բազմակողմ կոնվենցիան։

Հայաստանը նաև պարտավորվում է մինչև 2018 թվականը փոփոխել կամ վերացնել գոյություն ունեցող  «վնասակար» հարկային ռեժիմները։

Եվ երրորդ՝  Հայաստանը պարտավորվում է մինչև 2019 թվականը ընդունել BEPS  նվազգագույն չափանիշը։

Վերահսկողություն է իրականացվելու այս պարտավորությունները համաձայնեցված ժամկետներում  կատարման վերաբերյալ, դրական եզրակացության դեպքում ԵՄ-ն կշարունակի կառուցողական երկխոսության ամրապնդումը Հայաստանի և մյուս պետությունների հետ։

Խոսե Նիկոլաս Դոմինգես
Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել