Նորություններ

«Նոր զովք» սուպերմարկետի պահեստում պայթյուն է եղել (լրացված)

Նոյեմբերի 30-ին, ժամը 15:18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծարավ աղբյուրի փողոցում գտնվող «Նոր զովք» սուպերմարկետի  պահեստում տեղի է ունեցել պայթյուն:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է՝ Ծարավ աղբյուր փողոցի թիվ 55/15 հասցեում գտնվող «Նոր Զովք» սուպերմարկետի պահեստում տեղի է ունեցել էլ. լարերի կարճ միացում: Պահեստի սենյակում էլ. տաքացուցիչի մոտ դրված է հեղուկացիր ներկի տարան պայթել է, ինչի հետևանքով կոտրվել են սենյակի ապակիները (մոտ 3 քմ): Աշխատակիցներ` 1990 թ. ծնված Ա. Գ.-ի և 1993 թ. ծնված Ս. Մ.-ի մազերը, 1990 թ. ծնված Շ. Մ.-ի մազերը և ոտքը մասամբ այրվել են:

Շտապօգնության աշխատակիցները Շ. Մ.-ին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի եղել:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել