Նորություններ

Ծանր էր հասարակության նման ցասումի առկայության պայմաններում ճիշտ ու որակյալ պաշտպանական ճառ պատրաստելը. պաշտպան

Ինչպես արդեն իսկ հայտնել ենք, այսօր փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության համար ամբաստանյալներից մեկը դատապարտվել է 24, մյուսը՝ 22 տարվա ազատազրկման:

Ամբաստանյալներից մեկի պաշտպան Մարինե Ֆարմանյանը ֆեյսբուքում գրառում է արել այսօրվա դատավճռ վերաբերյալ.

«Մեր այն գործընկերները, ովքեր թեկուզ մեկ անգամ իրենց պաշտպանյալներին օգնել են փրկվել ցմահ ազատազրկումից և ջանքեր են ներդրել, որ որոշակի ժամկետով ազատազրկում ստանան, կհասկանան, թե ինչ էինք զգում այսօր ես և պրն Լյուդվիգ Ավետիսյանը (գործով մյուս պաշտպանը)… Դատարանն ամբաստանյալների մեղքը հաստատված համարեց, ծանր պատիժ նշանակեց, բայց երբևէ ազատություն տեսնելու մեծ հույսով… Ծանր էր նաև հասարակության նման ցասումի առկայության պայմաններում ճիշտ ու որակյալ պաշտպանական ճառ պատրաստելը … Ինձ համար մեծ պատիվ էր այս գործով հանրային պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանի նման Մարդու և Մասնագետի հետ աշխատելը»:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել