Նորություններ

Գործարկվել է երեխայի իրավունքներին նվիրված Մարդու իրավունքների պաշտպանի նոր կայքը

ՅՈՒՆԻՍԵՖ-ի վիճակագրության համաձայն՝ ամբողջ աշխարհում երեխաների 1/3-ն օգտվում է ինտերնետից, ինչը հուշում է, որ շատ կարևոր է երեխաների իրավունքների պաշտպանությունը նաև թվային միջավայրում։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության համագործակցությամբ գործարկվել է երեխաների իրավունքների պաշտպանությանը նվիրված կայք`children.ombuds.am:

Կայքի հիմնական նպատակն իրազեկվածության բարձրացումն է երեխաների իրավունքների և դրանց պաշտպանության իրավական հնարավորությունների վերաբերյալ։

Շնորհանդեսը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին՝ «Երեխայի իրավունքների պաշտպանությունը թվային միջավայրում» թեմայով քննարկման ընթացքում: Քննարկմանը մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության՝ Հայաստանում և Վրաստանում տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը:

Նորաստեղծ կայքը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի երեխաների իրավունքի պաշտպանության բաժնի պետ Էդուարդ Իսրայելյանը:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել