Նորություններ

Կնքվել է եռակողմ համաձայնագիր. Հիդրոմետն ընդլայնում է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառությունը

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում կնքվել է համագործակցության համաձայնագիր՝ ՀՀ ԱԻՆ Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության, ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի և ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի միջև:

Համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է 5 տարվա ընթացքում իրականացնել պիլոտային ծրագրեր՝ էլեկտրոնային կառավարման համակարգի և տվյալների բազաների ստեղծման, մթնոլորտի աղտոտվածության գնահատման, քարտեզագրման, մոդելավորման, ինչպես նաև մոնիթորինգի ավտոմատացված (online) համակարգի ստեղծման ուղղություններով:

Միջոցառմանը ներկա ՀՀ ԱԻ նախարար Դ.Տոնոյանն իր խոսքում նշել է, որ այս համաձայնագիրը կօգնի արդյունավետ լուծել նախարարության առջև դրված կարևորագույն՝ վաղ ազդարարման և աղետների կանխարգելման խնդիրները:

Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության տնօրեն Լ. Վարդանյանը կարևորել է ՀՀ ԳԱԱ հետ համագործակցությունը, որը կնպաստի հիդրոօդերևութաբանության ոլորտում զարգացման ընթացքը:

Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի և Հիդրոմետ ծառայության միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ դեռևս 2009թ. ի վեր հիդրոօդերևութաբանության ոլորտում իրականացվում են համատեղ աշխատանքներ՝ օգտագործելով ինստիտուտի տեղեկատվական տեխնոլոգիաները և համակարգչային հզորությունները: Վերոնշյալ ինստիտուտը, որն ունի գիտական, կիրառական խնդիրների լուծման ու հաշվողական հզոր ենթակառուցվածք, և Հիդրոմետ ծառայությունը միասին խնդիր են դրել բարելավել հիդրոօդերևութաբանության ոլորտում գիտահետազոտական աշխատանքները, մշակել տնտեսության տարբեր ճյուղերի համար մեծ պահանջարկ ունեցող կիրառական թվային մոդելներ, բարելավել եղանակի և կլիմայական կանխատեսումների որակը՝ հատկապես վտանգավոր եղանակային երևույթների վերաբերյալ:

Այս խնդիրների լուծումները հնարավորություն կտան ոչ միայն ճիշտ պլանավորել ընթացիկ աշխատանքները տարբեր ոլորտներում, այլ նաև միջոցառումներ իրականացնել դիմակայելու կամ մեղմելու վտանգավոր ու անբարենպաստ եղանակակլիմայական պայմանների ազդեցությունը տնտեսության տարբեր ճյուղերի վրա:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել