Նորություններ

«Մենք վստահ ենք, որ դրանք գողեր չեն եղել». փորձել են ներխուժել Վարուժան Ավետիսյանի բնակարան

Փորձ է արվել ներխուժել «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի ընտանիքին պատկանող բնակարան: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնում է Վարուժան Ավետիսյանի պաշտպանը՝ Մուշեղ Շուշանյանը:

Նրա խոսքով՝ դրանք եղել են իրավապահ մարմինների ներկայացուցիչներ. «Դա մեր դիրքորոշումն է»:

Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ի գիշերը, երբ բոլորը քնած են եղել:

«Դա իրավապահ մարմինների աշխատակիցների խողմից բնակարան ապօրինի մուտք գործելու և ընտանիքի անդամների անձնական կյանքի անօրինական միջամտության փորձ է եղել»,-ասաց պաշտպանը:

Նրաց կարծիքով՝ փորձ է կատարվել գաղտնալսող, տեսանկարահանող սարքեր տեղադրել կամ էլ, փաստաթղթեր և այլ իրեր ման գալ՝ կապված Վարուժան Ավետիսյանի հետ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել