Նորություններ

«Չեմ հավատում, չեմ հավատում, որ չի լինելու». մարզպետարանի ներկայացուցիչը՝ դասադուլ հայտարարծ դպրոցի հիմնանորոգման մասին

Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի հիմնանորոգումը ժամանակի հարց է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Արագածոտնի մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մամիկոն Աբգարյանը:

Նրա խոսքով՝ այս խնդրի մասին  բազմիցս բարձրաձայնվել  է Կառավարությունում, իսկ մարզպետը միշտ էլ հետևողական է եղել, որ այն բոլորի համար դրական լուծում ստանա:

 «Ես պաշտոնավարում եմ ընդհամենը 3 ամիս ու 5 օր, Արագածոտնի մարզպետը 3 ամիս էլ չկա, որ իր պաշտոնին է, բայց մեր ուշադրության կենտրոնում է եղել ոչ միայն Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի խնդիրները, այլև ամբողջ մարզի»,-նշեց նա:

Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը կարծում է, որ դպրոցի շենքային պայմանները պետք  չի կտրուկ ասել , թե վատն են. «Մեր մարզում և հանրապետությունում ավելի վատ պայմաններ ունեցող դպրոցներ կան»:

Դասադուլից մեկ օր առաջ պայմանավորվածություն է եղել, որ մարզպետը, ԿԳ նախարարության ներկայացուցիչը պետք է հանդիպեին դպրոցում և հարցի կարգավորմանը ընթացք տային, սակայն հանդիպումը հետաձգվեց:

«Այդ օրերին Հայաստան էր ժամանել ՌԴ կրթության նախարարը և հանդիպումը հետաձգվեց: Ես տեղյակ պահեցի այդ մասին դպրոցի աշխատակազմին, բայց նրանք չսպասեցին»,-ասաց նա:

Մամիկոն Աբգարյանի խոսքով՝ Ասիական բանկի հետ արդեն բանակցություններ են գնում՝ դպրոցի հիմնանորոգման հարցը լուծելու համար. «Չեմ հավատում, չեմ հավատում, որ չի լինելու»:

Հիշեցնենք, որ Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի ուցուցիչները, երեխաները դասադում էին հայտարարել սեպտեմբերի 26-ին՝ շենքային պայմանների ոչ բավարար լինելու պատճառով: Հաջորդ օրը դասերը վերսկսվել են:

 

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել