Նորություններ

Պարգևատրումներ՝ ոստիկանությունում

ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վ.Գասպարյանի 2017թ. սեպտեմբերի 13-ի հրամանի համաձայն, վետերանական կազմակերպության կանոնադրական պահանջների կատարմանն ակտիվ մասնակցություն ցուցաբերելու, հանցագործությունների բացահայտման, հետախուզման մեջ գտնվողների հայտնաբերման, երիտասարդ սերնդին հայրենասիրական ոգով դաստիարակելու գործում ոստիկանության հետ համագործակցելու համար, ինչպես նաև ի նշանավորումն Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի 26-րդ տարեդարձի` մի խումբ վետերաններ պարգևատրվել են.

Խրախուսման կարգով շնորհվել է կոչում`«Ոստիկանության փոխգնդապետ»  Տելեմակ Վիլենի Քալաշյանին (Ստեփանավան)

Պարգևատրվել են` «Օրենքի պատվար» մեդալով՝ Վիգեն Հրայրի Իկիլիկյանը (Գյումրի), Էդիկ Հովհաննեսի Սափեյանը (Թալին)

«Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշանով` Հարազատ Արտավազդի Կնյազյանը (Երևան, Նոր Նորք), Սամվել Սարգսի Սարգսյանը (Երևան, Արաբկիր)

Հուշանվերով` Միքայել Վահանի Իսկանյանը (Երևան, Կենտրոն), Սուրեն Գրիգորի Ճուղարյանը (Երևան, Քանաքեռ-Զեյթուն)

Հարյուր հազար դրամ՝ յուրաքանչյուրին` Մանվել Զավենի Հովսեփյանը (Երևան, Էրեբունի), Վարուժան Գրիգորի Ստեփանյանը (Նաիրի):

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել