Նորություններ

Մարտակերտի շրջանի վարչակազմը նոր ղեկավար ունի

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 2-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Վլադիկ Խաչատրյանն ազատվել է Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Նախագահ Սահակյանը հաստատել է Կառավարության մեկ այլ որոշում, համաձայն որի՝ Էդգար Հարությունյանը նշանակվել է Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնում: Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է Մարտակերտ քաղաք եւ շրջվարչակազմի աշխատակիցներին ներկայացրել Էդգար Հարությունյանին` նրան մաղթելով արդյունավետ աշխատանք:

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Վլադիկ Խաչատրյանին նրա գործունեության համար:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել