Նորություններ

ԵԱՀԿ համանախագահի առաջիկա տարածաշրջանային այցը

Այս շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը կկատարի իր առաջին պաշտոնական այցը Երևան և Բաքու՝ հանդիպելու տեղի պաշտոնատար անձանց և տեղում ծանոթանալու իրավիճակին: Տարածաշրջանում գտնվելու ընթացքում Շեֆերը Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին նաև կմասնակցի բարձր մակարդակի հանդիպումների:
ԱՄՆ-ը պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը և կշարունակի ակտիվորեն աշխատել կողմերի հետ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Պ-ն Շեֆերը որպես ԱՄՆ համանախագահ պաշտպանում է մեր վաղեմի քաղաքականությունը՝ ընդունված Մինսկի խմբի եռանախագահների շրջանում, այն է՝ արդարացի կարգավորումը պետք է հիմնվի միջազգային իրավունքի վրա, որը ներառում է Հելսինկյան եզրափակիչ ակտը և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և հավասար իրավունքների ու ինքնորոշման սկզբունքները: 

Այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։

Իրավաբան.net

  Դիտվել է`

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել