«Իգլայի» գործով ուսումնասիրվում են ձայնագրությունները

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հոկտեմբերի 2-ին, Սամվել Բաբայանի և մյուսների գործով շարունակվեց դատավարությունը։ Այս դատական նիստին ուսումնասիրվում են ամբաստանյալների հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների արդյունքում ձեռք բերված ձայնագրությունները:

Ձայնագրությունները վերարտադրելուց առաջ Սամվել Բաբայանը հայտարարեց, որ այս ձայնագրություները ոչ մի կերպ չեն վերաբերում գործին, դրանք իր ընտանիքի անդամների հետ խոսացություններ են․ «Ընտրությանը վերաբերող էդ խոսակցությունը ինչ կապ ունի էս գործի հետ»,-հայտարարեց Սամվել Բաբայանը:

Նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը հայտարարեց, որ ձայնագրության գործին վերաբերող հատվածից չեն կարող միացնել, նախորդող մի քանի րոպեներն էլ պիտի լսվեն:

Մանրամասները՝ շուտով։

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել