Նորություններ

Կատալոնացիների 90%-ը կողմ է քվերակել անկախությանը

Կատալոնիայում անցկացված է անկախության հանրաքվեին, նախնական արդյունքներով ընտրողների 90%-ը կողմ է քվեարկել Իսպանիայի կազմից դուրս գալուն ու անկախանալուն: Այս մասին հայտնում է  The Guardian-ը:

Կատալոնիայի տարածաշրջանային կառավարության խոսնակ Ջորդի Տուրուլը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ կիրակի հանրաքվեին մասնակցել է քվեարկության իրավունք ունեցող 5.3 մլն կատալոնացուց 2.26 մլն-ը, որի 90%-ն «այո» է ասել անկախությանը: Նրա խոսքով՝ ընտրողների 8%-ը դեմ է քվեարկել, իսկ մնացած քվեաթերթիկները դատարկ են եղել կամ անվավեր ճանաչվել: Տուրուլը մանրամասնել է, որ այժմ ընթանում է 15.000 քվեաթերթիկի հաշվարկ:

Պարբերականը  մանրամասնում է, որ հանրաքվեի անցկացման օրն իսպանական ոստիկանության ու կատալոնացիների բախումների հետևանքով տուժել է առնվազն 844 քաղաքացի ու 33 ոստիկան:

Իսպանիայի ոստիկանության հատուկջոկատայինները գրոհել են ընտրատեղամասերը՝ վերջին րոպեին հույս ունենալով խոչընդոտել Մադրիդի շահերին հակասող հանրաքվեի անցկացմանը:

Ընտրողներից շատերին պարզապես թույլ չեն տվել քվեաթերթիկը տուփի մեջ գցել: Բացի այդ, նրանք բռնի կերպով ընտրողներին քարշ են տվել ընտրատեղամասերից ու նրանց հարվածելով գետնին գցել:

Մինչդեռ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել է, որ կառավարությունն արել է այն, ինչ իրենից պահանջվում էր: Նա շնորհակալություն է հայտնել ոստիկանությանը կատարված աշխատանքի համար:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել