Նորություններ

Բջջային հաշիվը լիցքավորելու դեպքում այլևս միջնորդավճարներ չեն լինի

Այս տարվա հուլիսի 12-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը որոշում է ընդունել կանխավճարային և հետվճարային հաշիվների լիցքավորման, լիցքավորման քարտերի վաճառքի վերաբերյալ:

Որոշման համաձայն, այլևս միջնորդավճարներ չեն լինելու հաշիվը լիցքավորելու կամ պարտքը վճարելու դեպքում: Այս որոշումն ուժի մեջ կմտնի հաջորդ տարվա հունվարի 1-ից:

Որոշման մեջ նշվում է.  «Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետը, 2-րդ կետի «ը» և «իէ» ենթակետերը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել, որ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորը բաժանորդների կանխավճարային և հետվճարային հաշիվների համալրումը, վերալիցքավորման քարտերի վաճառքը, ինչպես նաև հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների դիմաց վճարումների ընդունումն այլ անձանց պատվիրակելու դեպքում կնքվող պայմանագրերի շրջանակում ապահովում է`

1) բաժանորդների կանխավճարային և (կամ) հետվճարային հաշիվների համալրումն այն գումարների լրիվ չափով, որոնք վճարվում են նշված հաշիվները համալրելու (դրանց գումարներ փոխանցելու) համար.

2) բաժանորդներին վերալիցքավորման քարտերի վաճառքի իրականացումն այն անվանական գներին համարժեք չափով, որոնք նշված են վերալիցքավորման քարտերի վրա.

3) բաժանորդներին մատուցվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների դիմաց վճարումների ընդունումն այդ ծառայությունների սակագներին համարժեք գումարների չափով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից»:

Իրավաբան.net

 

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել