Կյանքից հեռացել է ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանը

Այսօր` սեպտեմբերի 30-ին, 71 տարեկան հասակում երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2016թ.  փետրվարի 12-ի հրամանագրերով գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանն ազատվել էր ԱԱԾ  տնօրենի պաշտոնից, նշանակվել ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնում։

Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրությունը՝

Ծնվել է 1946 թ. Գյումրի քաղաքում:

Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը և ՍՍՀՄ ՊԱԿ-ի բարձրագույն դասընթացները:

1969-1970 թթ. անցել է Մինսկի ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի բարձրագույն դասընթացներ։

1969 թ.-ից աշխատել է անվտանգության համակարգում, զբաղեցնելով տարբեր ղեկավար պաշտոններ, սկզբում ՀՍՍՀ Պետական անվտանգության կոմիտեում, ապա՝ ՀՀ ազգային անվտանգության պետական վարչությունում:

1970-1991 թթ. աշխատել է ՀԽՍՀ ՊԱԿ-ի օպերլիազոր, ավագ օպերլիազոր, բաժանմունքի պետ, բաժնի պետի տեղակալ, բաժնի պետ։

1991-1995 թթ. – ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության 2-րդ վարչության պետի տեղակալ, 2-րդ գլխավոր վարչության պետ։

1995-1997 թթ. – ՀՀ Ազգային անվտանգության նախարարության 2-րդ գլխավոր վարչության պետ։

1997-1999 թթ. – ՀՀ Ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի տեղակալ։

1999-2003 թթ. – ՀՀ Ազգային անվտանգության նախարարի տեղակալ։

2003-2004 թթ. – ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ։

2004 թվականի նոյեմբերի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն։

ՀՀ Նախագահի 2011 թ. փետրվարի 16-ի հրամանագրով ծառայությունը ազգային անվտանգության մարմիններում երկարաձգվել է մինչև 2016 թվականի փետրվարի 11-ը։

2016 թ. փետրվարի 11-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից՝ պաշտոնավարման առավելագույն տարիքը լրանալու կապակցությամբ։

2016 թ. փետրվարի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաuտանի Հանրապետության Նախագահի խորհրդական

Ամուսնացած է: Ունի երկու երեխա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել